Քարիմ Բենզեման ընդունել է իր մեղքը «Լիոնի» կիսապաշտպան Մաթյո Վալբուենային շանտաժի ենթարկելու գործում
Ֆուտբոլիստը կանգնել է դատարանի առջև: Ավելի վաղ Բենզեման ձերբակալվել է Վերսալի դատական ոստիկանության կողմից` «Լիոնի» կազմում հանդես եկող կիսապաշտպան Մաթյո Վալբուենային շանտաժի ենթարկելու գործով: Դատի ժամանակ «Ռեալի» ֆուտբոլիստն ընդունել է իր մեղքը, հաղորդում է AFP-ն:
Հարձակվողները սպառնացել էին Մաթյո Վալբուենային, հաստատելով, որ իբր իրենց մոտ են գտնվում ինտիմ բնույթի տեսագրություններ, որոնց բովանդակությունը չի բացահայտվում:
Այժմ կալանքի տակ են գտնվում 3 կասկածյալներ, որոնցից երկուսը բնիկ Մարսելից են: Ավելի վաղ ոստիկանությունը հարցաքննել էր Սիսսե Ջիբրիլին, ով ի վերջո ազատ էր արձակվել:
«Նիստի վերջում դատարանը կսահմանի Բենզեմայի կարգավիճակը: Նա գործով կանցնի կամ որպես վկա, կամ որպես գլխավոր մեղադրյալ»,- հայտարարել է դատախազը:
«Շանտաժ և հանցավոր դավադրությանը մասնակցելու» հոդվածը, որով քննվում է Քարիմի գործը, նախատեսում է ոչ պակաս 5 տարի ազատազրկումից:
Հոկտեմբերին Բենզեման ձերբակալվել էր իսպանական Ոստիկանության կողմից` առանց վարորդական իրավունքի մեքենան վարելու համար, որից նրան զրկել էին փետրվարին:
Ավելի վաղ ֆրանսիացի հարձակվողը կասկածվում էր անչափահաս աղջկա հետ ինտիմ հարաբերություններ ունենալու մեջ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը