Վախի թեստ. ընտրեք մուտքը, որը Ձեզ բոլորից շատ է վախեցնում
Վախերը շատ բան կարող են պատմել մարդու մասին: Վախերում բացահայտվում են Ձեր ներքին «եսը», Ձեր կոմպլեքսները, ապագան, անցյալը և ներկան:
Ցանկանում եք ամեն ինչ իմանալ Ձեր ենթագիտակցության և բնավորության գաղտնիքների մասին: Նայեք Ձեր վախերի աչքերին:
Նկարում պատկերված է 8 մուտք դեպի անհայտություն: Ընտրեք այն մուտքը, որտեղ Դուք երբեք չեք մտնի:
1. Սառցե քարանձավ
Դա այն բանի նշանն է, որ Դուք հոգեկան հարմարավետություն եք փնտրում: Դուք վախենում եք մենակությունից և կյանքում անպետք լինելու զգացողությունից: Այլ տեսանկյունից, եթե վախեցել եք այս քարանձավից, ապա ներքուստ Դուք զգում եք Ձեզ ճիշտ տեղում և գիտեք, որ ճիշտ ճանապարհով եք գնում: Այս ուղու ընտրությունը նշանակում է նաև, որ Դուք սեր եք փնտրում, Ձեզ չի բավարարում հոգատարությունը և ջերմությունը:
2. Թունել
Եթե Ձեզ վախեցնում է այս նկարը, ապա, ամենայն հավանականությամբ, Ձեզ դժվար է արտահայտվել այս կյանքում: Դուք խճճվել եք, Ձեզ դժվար է արտահայտել Ձեր զգացմունքներն ու մտքերը, դժվար է վստահել մարդկանց: Դուք հակված եք էմոցիաները Ձեր ներսում կուտակելու: Սովորեք խոսել Ձեր զգացմունքների մասին, այդ դեպքում ապրելն էականորեն հեշտ կլինի:
3. Լքված շենք
Ձեզ վախեցրե՞ց այս նկարը: Նշանակում է, Դուք ուժեղ և խելացի մարդ եք: Բայց այս ընտրությունը բնութագրում է Ձեզ՝ նաև որպես փակ մարդ: Երբեմն Դուք մեկուսանում եք այս աշխարհից և մոտ չեք թողնում նույնիսկ ամենահարազատ մարդկանց: Դուք ինքնաբավ և պահանջկոտ մարդ եք: Այնուամենայնիվ, Դուք ձգտում եք ավելի բաց և էմոցիոնալ կյանք վարել, ավելի շատ շփվել:
4. Փայտաշեն տուն
Եթե Ձեզ վախեցրել է այս դուռը, ապա դա լավ նշան է: Հիմա Դուք լի եք սիրով և քնքշությամբ և անհրաժեշտություն եք զգում կիսել այն ինչ-որ մեկի հետ: Դուք շատ բանի եք պատրաստ Ձեր մոտ մարդկանց համար: Ձեզ անհանգստացնում է ֆինանսական վիճակը: Որպեսզի հասնեք ցանկալիին, Ձեզ անհրաժեշտ է երկար ճանապարհ անցնել և աշխատել Ձեր մտածողության վրա:
5. Ջրհոր
Վախենո՞ւմ եք ընկնել ջրհորը: Դուք ինքնաբավ և Ձեր վրա վստահ մարդ եք: Վախենում եք ինքնամփոփությունից, սահմանափակումից և անազատությունից: Կյանքում Ձեզ չի բավարարում արկածը, ուրախությունը և դրական էմոցիաները: Ամենայն հավանականությամբ, Դուք անհարմարավետություն եք զգում նրանից, ինչ կյանքով որ ապրում եք: Ջարդեք կապանքները, սկսեք ապրել այնպես, ինչպես ուզում եք:
6. Ճագարի բույն
Դուք վախենում եք անհայտությունից: Դուք փնտրում եք Ձեզ: Ձեզ համար շատ կարևոր է հասկանալ Ձեր միսիան, իմանալ նախանշումը և գտնել կյանքի իմաստը: Դուք սիրում եք փորփրել Ձեր ներսը և քննել կատարվածը:
7. Աստիճաններ դեպի նկուղ
Վախեցաք այս նկուղի մուտքի՞ց: Ամենայն հավանականությամբ, վերջին շրջանում Դուք շատ անհանգստություններ եք ունեցել և շատ եք տանջվել: Աստիճանն այս կյանքից հեռանալու սիմվոլն է, իսկ թափված տերևները` կյանքի փուլի փոփոխության: Դա նշանակում է, որ Դուք մտքերով անցյալում եք: Ձեր մեջ վախ կա, որ Ձեր պրոբլեմները միշտ հետևելու են Ձեզ: Բաց թողեք անցյալը և սկսեք մտածել դրականի մասին:
8. Բանտի դուռ
Բանտը միայն մեկուսացման սիմվոլը չէ: Դա նաև այլ կյանքի նշան է, կյանքի, որը տարբերվում է Ձեր սովորականից: Այս ընտրությունը խոսում է Ձեր աշխատասիրության և համառության մասին: Դուք քայլ առ քայլ գնում եք դեպի հաջողությունը և Դուք ունեք ճշգրիտ նպատակներ: Բայց հոգու խորքում Դուք հանգիստ և հարմարավետություն եք ուզում: Ձեզ մի քիչ հանգիստ թույլ տվեք:
Պատրաստեց Անի Գաբուզյանը