
Տղամարդկանց գեղեցկության էվոլյուցիան՝ մեկ տեսահոլովակում

Cut նախագծի ոճաբանները հերթական հոլովակն են հրապարակել նորաձևության էվոլյուցիայի մասին, գրում է Mashable-ը:
Այս անգամ փորձագետների ուշադրությունը գրավել է տղամարդկանց արտաքինը:
Մասնագետները մոդելի վրա ցույց են տվել, թե ինչպես է էվոլյուցիայի ենթարկվել տղամարդկանց արտաքինը՝ սկսած 1910-ականներից մինչև մեր օրերը:
Մոդելի դերում հանդես է եկել Սեմյուել Օրսոնը: Ոճաբանները նրա վրա ցույց են տվել 20-21-րդ դարերի նորաձևության գրեթե բոլոր միտումները:
Հոլովակը հրապարակվել է WatchCut Video-ի Youtube-յան ալիքում: