Հանճարեղ շիզոֆրենիկներ, որոնք փոխել են մեր աշխարհը
Շիզոֆրենիան անբուժելի հիվանդություն է, որի պատճառները գիտությանն անհայտ են: Հայտնի չէ նաև, թե ինչու է շիզոֆրենիան հաճախ կապված լինում հանճարեղության հետ:
Ձեզ ենք ներկայացնում մի քանի հանճարեղ շիզոֆրենիկների, որոնք հսկայական ազդեցություն են ունեցել գիտության և կուլտուրայի վրա:
1. Ֆիլիպ Կ. Դիք
Շիզոֆրենիայի թեթև տեսակով է տառապել գրող Ֆիլիպ Կ. Դիքը, ով աշխատել է գիտական ֆանտաստիկայի ժանրում: Ըստ նրա «Արդյո՞ք անդրոիդները երազում են էլեկտրական ոչխարների մասին» վեպի՝ նկարահանվել է «Սայրի վազորդ» ֆիլմը, իսկ «Հիշել ամեն ինչ» ֆիլմի հիմքում ընկած է «Հիշողություններ` մեծածախ և մանրածախ» վեպը: Ոմանք ենթադրում են, որ հենց հիվանդությունն է օգնել հեղինակին ստեղծել նման պարանոիկ սյուժեներ:
2. Վինսենթ Վան Գոգ
Համարվում է, որ նիդեռլանդացի պոստիմպրեսիոնիստ նկարիչն իր նկարների մեծ մասը ստեղծել է այն ժամանակ, երբ նրա մոտ հաճախացել են շիզոֆրենիկ նոպաները: Խելագարը 1 օրում ստեղծում էր մի քանի նկար և կարող էր չքնել ամբողջ օրերով:
3. Ֆրիդրիխ Վիլհելմ Նիցշե
Հետազոտողների կարծիքները համընկնում են այն բանում, որ քաղաքացիություն չունեցող հայտնի փիլիսոփան ունեցել է վախեցնող ախտորոշում` «Միջուկային մոզաիկ շիզոֆրենիա»: Այս հիվանդության ամենավառ ախտանիշը հանդիսանում է գերարժեքության բարդույթը: Միանգամայն հնարավոր է, որ հենց շիզոֆրենիան է ծառայել որպես խթան՝ գերմարդու մասին գաղափարի համար:
4. Նիկոլայ Վասիլևիչ Գոգոլ
Գոգոլի կյանքի և ստեղծագործությունների հետազոտողները կարծում են, որ նա տառապել է շիզոֆրենիայով, ինչպես նաև մանիակալ-դեպրեսիվ պսիխոզով և կլաուստրաֆոբիայով: Նիկոլայ Վասիլևիչը հաճախ է ունեցել տեսողական և լսողական հալյուցինացիաներ: Հենց դրանց հիմքով էլ գրողը ստեղծել է իր ստեղծագործությունների որոշ հերոսների:
5. Իսահակ Նյուտոն
Հետազոտողների մի մասը գտնում է, որ Իսահակ Նյուտոնը տառապել է ոչ միայն շիզոֆրենիայով, այլ նաև մանիակալ-դեպրեսիվ պսիխոզով: Նյուտոնը եղել է հանճարեղ մաթեմատիկոս և ֆիզիկոս, բայց շատ չշփվող մարդ, ում հետ դժվար է եղել ընդհանուր լեզու գտնել: Ասում էին, որ նրա տրամադրությունն ամեն ժամ փոխվում է:
6. Ալեքսանդր Նիկոլաևիչ Սկրյաբին
Սկրյաբինը` հայտնի ռուս կոմպոզիտորը և դաշնակահարը, եղել է կասկածամիտ և ծայրահեղ կրոնասեր մարդ: Նա վախեցրել է հարազատներին և ընկերներին տրամադրության կտրուկ փոփոխություններով: Բժիշկների կարծիքով՝ Ալեքսանդր Նիկոլաևիչը տառապել է շիզոֆրենիայով:
7. Ջոն Նեշ
Ջոն Ֆորբս Նեշ-կրտսեր` հայտնի մաթեմատիկոս, ով աշխատել է խաղերի տեսության և դիֆերենցիալ երկրաչափության ոլորտում: Նա 1994թ. արժանացել է Նոբելյան մրցանակի` տնտեսագիտության ոլորտում:
Նեշը հանրությանը հատկապես հայտնի է դարձել «Բանականության խաղեր» կենսագրական ֆիլմից: Հատկանշական է, որ Ջոն Նեշը կարողացել էր համակերպվել իր հիվանդության հետ և անտեսել այն, ինչը բժիշկները սկզբում համարում էին վիճակի կարգավորում:
Նեշը զոհվել է ավտովթարից, 2015թ. մայիսին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը