Բաժիններ՝

Դիմակներ աչքերի համար

Դիմակ՝ կոպերի համար

2թ/գ թթվասերին խառնեք 1թ/գ տրորած մաղադանոս: Խառնուրդը քսեք կոպերին և թողեք մնա 20-30 րոպե, ապա լվացեք սառը ջրով:

Մաղադանոսով դիմակ

Մաղադանոսի արմատներն անցկացրեք մսաղացով: Խյուսը քսեք կոպերին և թողեք մնա 15-20 րոպե, ապա լվացեք տաք ջրով:

Կնճիռների դեմ դիմակ

Դեղատնային երիցուկից պատրաստված դիմակ: Նուրբ կտորից փոքր պարկերի մեջ լցրեք մի փոքր երիցուկ, դրանք դրեք եռացրած ջրով տարայի մեջ և թողեք մնա 5-10 րոպե: Ապա, քանի դեռ պարկերը տաք են, դրեք կոպերին: Այս կոմպրեսն օգտագործվում է բորբոքված աչքերի դեպքում: Բացի այդ, այն հրաշալի կերպով կանխարգելում է կնճիռների առաջացումը:

Սպանախի 2-3 տերևները սրճաղացի մեջ լցրեք և քամեք ամբողջ հյութը: Ստացված հյութից 1թ/գ-ի չափով լցրեք 10մլ վիտամին A-ի և 1թ/գ աչքերի քսուքի խառնուրդի վրա: Ստացված դիմակը դրեք աչքերի տակ և թողեք մնա 20-30 րոպե, ապա զգուշորեն հանեք՝ սառը կաթի մեջ թրջած բամբակի միջոցով:

Նշի յուղով դիմակ

1 ամիս շարունակ ամեն երեկո կնճիռներին նշի յուղ քսեք, թողեք մնա կես ժամ, ապա զգուշորեն մաքրեք անձեռոցիկով:

Դիմակ՝ աչքերի սև շրջանակների դեմ

Հում կարտոֆիլը քերիչով անցկացրեք և լցրեք թանզիֆի վրա, թանզիֆը պահեք մաշկի վրա 10-15րոպե: Կուրսը տևում է 1.5 ամիս, շաբաթական մեկ անգամ:

Դիմակ աչքերի հոգնածության դեմ

Կաթը, ալյուրն ու կարտոֆիլը կարող են հանել աչքերի լարվածությունը: Հատկապես այս դիմակը լավ է բոլոր նրանց համար, ովքեր համակարգչի հետ են աշխատում:

Մանր քերիչով անցկացրեք կարտոֆիլը, ապա խյուսին ավելացրեք ալյուրն ու եռացրած կաթը: Ընդամենը 2ճ/գ չափով վերցրեք և քսեք աչքերին, թողեք մնա դիմակը 15-20 րոպե:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս