Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարները մեծ ուշադրություն են դարձրել Դուշանբեում ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին, ով բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն հրահրելու մասին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը ` անդրադառնալով լրագրողներից մեկի դիտարկմանը, որ ՀԱՊԿ-ն որևէ կերպ չի արձագանքում Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին լարվածություն ստեղծելու քայլերին:
Հարգելի պարոն Սահակյան, նախ թույլ տվեք Ձեզ վստահեցնել, որ իմ կոլեգաները՝ հայ երաժիշտներից յուրաքանչյուրը, միշտ պատրաստակամ են օգնելու ոչ միայն Ձեր համայնքին, այլև սահմանամերձ յուրաքանչյուր համայնքի:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` «Հայաստանի Հանրապետության 2015/2016 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ տեղերը բաշխումը հաստատելու» մասին: Համաձայն հրամանի` ՀՀ բուհերին և գիտական կազմակերպություններին ընդհանուր առմամբ տրամադրվել է 239 տեղ:
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է կարծիքով այն մասին, որ Կատալոնիայում խորհրդարանական ընտրությունների ժամանակ հաղթել են Իսպանիայից առանձնանալու կողմնակիցները:
Քիչ առաջ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը ԱԺ-ում՝ պատասխանելով իրեն ուղղված հարցին, նշել է, որ ՊԲ-ն վերահսկում է իրավիճակը և կատարում պատժիչ գործողություններ՝ ի պատասխան Ադրբեջանի ագրեսիայի: Արդյունքում Ադրբեջանն ունի 11-12 զոհ, որոնց անունները ճշգրտված են ՊԲ կողմից, և մոտ նույնքան զոհ, որոնց անունները ճշգրտման փուլում են:
Ֆրանսիան կոչ է անում բոլոր շահագրգիռ կողմերին հետամուտ լինել, որ այլևս ոչ մի դեպք տեղի չունենա հայ-ադրբեջանական սահմանին: Այս մասին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում իր ելույթից հետո հրավիրված մամլո ասուլիսում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Երբ Գորիսում բավականին լարված իրավիճակ է եղել, Լաչինը դեռ ազատագրված չի եղել, Խնձորեսկում լարված պատերազմական գործողություններ են ընթացել, Սուրիկ Խաչատրյանը մոտեցել է իրեն եւ 300 հատ զենք ուզել: Նա ասել է՝ տվեք ինձ Գորիսի Ճանշինի շենքը, շատ հարմար է այնտեղ, ես գումարտակ եմ հավաքում, 300 հոգի կհավաքեմ: Վահան Շիրխանյանը շենքը տվել է Սուրիկ Խաչատրյանին ու հարցրել է՝ ե՞րբ պատրաստ կլինի, Սուրիկ Խաչատրյանը վստահ պատասխանել է՝ վաղը:
Սեպտեմբերի 30-ին, ժամը 10.09-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Վ. Սարգսյան փողոցի թիվ 6ա շենքի կաթսայատան պատը փլուզվել է.անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Իր ելույթում Զ. Փոստանջյանը, մասնավորապես, նշել է, որ կանանց դերի բարձրացումը հատկապես դժվար է ավտորիտար եւ կոռումպացված ռեժիմներում, որոնք ձեւավորվել են շատ հետխորհրդային երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, եւ որ այդ ռեժիմների հեռացումը կարեւոր է՝ որպես հարցի լուծում բոլորի համար արդարություն ու հավասարություն ապահովելու գործում։
Կարևորելով բուժքույրական օղակի դերը` առողջապահության ոլորտում, նախագահը նշել է, որ առողջապահության համակարգում նյութատեխնիկական ներդրումների արդյունավետությունը պայմանավորված է նախևառաջ բժշկական որակյալ մասնագետների առկայությամբ:
Մենք շատ ուրախ էինք հանդիպել Նախագահ Սարգսյանին: Ինչպես և սպասվում էր, մենք խոսեցինք վերջին շրջանի սահմանային լարվածության մասին, մենք խոսեցինք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորության մասին, որ հնարավոր է տեղի ունենա մինչև տարեվերջ:
Սակագնի բարձրացման վերաբերյալ կարգավորող մարմնի որոշումը մեր տեսանկյունից համարվում է հիմնավորված…
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Սալբերի գլխավորած պատվիրակությանը։
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ պատասխանելով 168.am-ի այն հարցին, թե սահմանային վերջին դեպքերի ժամանակ հայաստանցի օգտատերերի պահվածքը սոցցանցերում ինչպե՞ս կգնահատեք, մեդիափորձագետն ասաց, որ եթե լրատվամիջոցներն ու պետական կառույցները օպերատիվ լինեն, ապա ֆեյսբուքյան ստատուսներն այդքան չեն տարածվի:
Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը վնասվածքից հետո վերադարձել է Մոսկվայի «Սպարտակի» հերթական մարզման ընդհանուր խումբ:
Թուրքական կործանիչները երկրի հարավարևելյան Հաքքարի նահանգում ոչնչացրել են «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների 24 թիրախները, ասվում է Թուրքիայի ԶՈւ գլխավար շտաբի տարածած հաղորդագրության մեջ:
Բաքվում ոստիկանությունը խուզարկել է «Ազատություն» ռադիոկայանի հետ համագործակցող լրագրողի բնակարանը և առգրավել նրան պատկանող տեխնիկան, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը՝ նշելով, որ դա երկրի անկախ լրատվամիջոցների հետապնդման չդադարող արշավի ամենավերջին դեպքն է։
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօրվա ասուլիսին ասաց, որ Հայաստանից Facebook-ում այսօր գրանցված է մոտ 850.000 օգտատեր. «Այս թվի մեջ մտնում են նաև ֆեյքերը, որոնք կազմում են մոտ 5-%: Facebook-ը ժամանակ առ ժամանակ «ֆեյքաքաղ» է անում, վերջինը երկու շաբաթ առաջ եղավ: 2013թ. ընտրությունների ժամանակ ֆեյքերն ակտիվ օգտագործվում էին, հիմա պահանջարկ չկա»:
Սեպտեմբերի 29-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն ընդունեց ՀՀ Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացին աջակցող ԱՄՆ խորհրդատվական խմբին:
«Ես հանձնարական եմ տվել դատախազներին, որպեսզի նախաքննության ընթացքում կիրառելի դարձնեն հետևյալ կանոնը: Դա, ըստ էության կիրառելի էր և պետք է լիներ, բայց կիրառելությունը պետք է ապահովվի, որպեսզի ցանկացած անձ՝ մեղադրյալ կամ կասկածյալ, ում նկատմամբ ընտրվում է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը, որպեսզի ապահովեն, որ քննիչները անձնագիրը կարողանան վերցնել»,- այս մասին այսօր անդրադառնակով Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանի դեպքին՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
«Սևիլիայի» կողմից վարձակալված դորտմունդյան «Բորուսիայի» հարձակվող Չիրո Իմոբիլեն հաղորդել է, որ իր նախկին ակումբակից Հենրիխ Մխիթարյանը հետաքրքրվել է «Յուվենթուսով»:
«Նույն այդ հայտարարագրերում է հստակ նշված, որ թե՞ որպես զինվորական դատախազ, թե՛ առավել ևս որպես գլխավոր դատախազ ո՛չ ես, ո՛չ իմ կինը երբեք որևէ նվեր չենք ստացել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ պատասխանելով իր հայտարարագրի վերաբերյալ հարցերին:
Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը՝ ասաց, որ դրա մեջ ոչ մի նորություն չկար. «20 տարի առաջ էլ էին նույն բանն ասում, հիմա էլ»:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ու Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հանդիպել են Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի ժամանակ, որի ընթացքում քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ միգրացիոն խնդիրներ:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի շրջանակներում «Բավարիան» ջախջախեց զագրեբյան «Դինամոյին» (5:0), «Չելսին» պարտվեց «Պորտուին» (1:2), իսկ «Արսենալը»` «Օլիմպիակոսին» (2:3):
Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում ասել է Կենտրոնական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է Բաքու փախած Վահան Մարտիրոսյանի զոքանչն ազատվել աշխատանքից:
Նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել գլխավոր դատախազություն՝ Սյունիքի մարզպետ սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի կալանքը փոխելու վերաբերյալ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: «Ինձ այսօր զեկուցեցին, որ նախաքննության մարմնից միջնորդություն ենք ստացել խափանման միջոցի փոփոխության հետ կապված՝ պայմանավորված նրանով, որ առերեսման արդյունքում ինչ-որ նոր հանգամաքներ են ի հայտ եկել: Այսօր ստացել ենք, կուսումնասիրենք: Գործը հսկող դատախազը կուսումնասիրի և իր վերաբերմունքը կցուցաբերի այդ հարցի կապակցությամբ»,- ասաց նա:
Կրեմլի ադմինիստրացիայի ղեկավար Սերգեյ Իվանովն այսօր հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը դիմել է Ռուսաստանին՝ խնդրելով ցուցաբերել ռազմական օգնություն, հայտնում է korrespondent.net-ը:
ԱՊՀ Միջխորհրդարանական Վեհաժողովի Խորհրդի նախագահ, ՌԴ Դաշնային Խորհրդի նախագահ Վ. Ի. Մատվիենկոյի հրամանով ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը պարգևատրվել է ԱՊՀ Միջխորհրդարանական Վեհաժողովի գործունեության մեջ մասնակցության և ԱՊՀ պետությունների ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում ներդրում ունենալու համար:
Հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը ձեռնտու է ոչ միայն Ադրբեջանին, այլեւ Թուրքիային: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, լրագրողներին ասաց գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս):