 
                        Թուրքիայի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են քուրդ զինյալների թիրախները
 
                                    Թուրքական կործանիչները երկրի հարավարևելյան Հաքքարի նահանգում ոչնչացրել են «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների 24 թիրախները, ասվում է Թուրքիայի ԶՈւ գլխավար շտաբի տարածած հաղորդագրության մեջ:
«Ավիահարվածների ընթացքում ոչնչացվել են PKK-ի 24 թիրախները, այդ թվում՝ Հաքքարի նահանգի Դաղլըջա ու Յուքսեկով շրջանների թաքստոցները»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        