Բաժիններ՝

Հրդեհ՝ Գեղարքունիքի մարզում

Սեպտեմբերի 25-ին, ժամը 05.27-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի 3-րդ փողոցի տներից մեկի մոտակա չշահագործվող շինությունում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.55-ին, մարվել` 07.35-ին:

Պարզվել է որ Ակունք գյուղի 3-րդ փողոց տներից մեկի բակում Ի. Հ.-ին պատկանող կիսակառույց տան մեջ այրվում է կուտակված անասնակեր:

Այրվել է մոտ 180 հակ անասնակեր և տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 20 քմ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս