Բաժիններ՝

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ կապված սահմանային վերջին միջադեպերի հետ

Հայաստանի կողմից հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի լարումը, որն սկսվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի նախօրեին, այն ժամանակ, երբ լրջորեն քննարկվում են խաղաղության ու անվտանգության խնդիրները, ինչպես նաև այն ժամանակ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Նյու Յորքում բանակցություններ են ընթանում երկու երկրների արտգործնախարարների միջև կոնֆլիկտը կարգավորելու ուղղությամբ, սադրիչ բնույթ է կրում: Դրանց նպատակը բանակցային գործընթացում առաջխաղացում թույլ չտալն է»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամլո խոսնակ Հիքմեթ Հաջիևը:

Ինչպես տեղեկացնում է APA գործակալությունը, Հաջիևը հայտարարել է, որ Հայաստանի Զինված ուժերը, լրջորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի՝ իրենց ստանձնած պարտավորությունները, շարունակում են նպատակաուղղված կերպով գործողություններ կատարել քաղաքացիական բնակչության դեմ:

Վերջինս հայտարարել է, որ Հայաստանի գործողությունների հետևանքով սեպտեմբերի 23-ին վիրավորվել է Ղազախի շրջանի Քեմերլի գյուղի բնակիչ Դուրսունովա Էսմիրա Ասլանը:

Հիքմեթ Հաջիևի խոսքով՝ «Հայաստանն ընտրել է անմարդկային տակտիկա ու կրակ բացելով Ադրբեջանի ԶՈՒ վրա, փորձում է իր քաղաքացիական բնակչությանը թիրախ դարձնել պատասխան կրակի համար»:

Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի ԶՈՒ-ի գործողությունների հետևանքով սպանվել են սահմանամերձ Պառավաքար և Բերդավան գյուղերի բնակիչներ:
Բերդավանում զոհվել է երկու քաղաքացի, ևս երկուսը վիրավորվել են, Պառավաքարում զոհվել է 70-ամյա Պայծառ Աղաջանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930