Բաժիններ՝

Ռուսական ռազմական ինքնաթիռները թռիչքներ են իրականացնում Սիրիայի տարածքում

ԱՄՆ-ը գրանցել է Սիրիայի երկնքում ռուսական ռազմական ինքնաթիռների ու անօդաչու թռչող սարքերի թռիչքների սկիզբը, որոնք տեղակայված են Լաթաքիայի ավիաբազայում, հայտնել է ամերիկյան The Daily Beast-ը՝ հղում կատարելով Պենտագոնի անանուն ներկայացուցիչներին:

Նրանց տվյալով՝ ռուսական ինքնաթիռները դեռ չեն մասնակցում ռազմական գործողությունների, թռիչքներն իրականացվում են տեղանքի հետ ծանոթանալու նպատակով:

Դրա հետ միասին, ամերիկացի զինվորականները չեն բացառում, որ դատելով թռիչքների շրջանից (Սիրիայի Իդլիբ ու Լաթաքիա նահանգների արևմտյան հատվածներ), նախապես ռազմական գործողությունները կարող են իրականացվել ոչ թե ԴԱԻՇ-ի դեմ, որը հիմնականում գործողություններ է կատարում երկրի արևելքում, այլ սիրիական ընդդիմության:

«Մենք մինչ օրս չգիտենք ռուսների մտադրությունը»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչներից մեկը պարբերականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930