
Ռուսլան Կորյանը կարող է բաց թողնել Հայաստանի հավաքականի խաղերը
Ռուսական «Լուչ Էներգիայի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանը ստացել է վնասվածք սեպտեմբերի 14-ին կայացած Տուլայի «Արսենալի» դեմ խաղում։
Armsport.am-ը կապվել է ֆուտբոլիստի հետ և պարզել մանրամասները:
Կորյանը նշել է, որ, բարեբախտաբար, չի վնասել ծնկի խաչաձև կապանները: Գերմանացի բժիշկները վերահսկում են իրավիճակը: Ապաքինման համար կպահանջվի 2-3 շաբաթ:
Վնասվածքի պատճառով Կորյանը կարող է բաց թողնել Հայաստանի հավաքականի առաջիկա հանդիպումները:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Ֆրանսիայի հավաքականի հետ, իսկ հոկտեմբերի 11-ին Եվրո-2016-ի ընտրական փուլում տնային խաղ կանցկացնի Ալբանիայի հետ։
Սիրարփի Աղաբաբյան