Ռուսական Пятый канал-ի՝ օրեր առաջ Մոսկվայում մուսուլմանական Կուրբան-բայրամ տոնի նախօրեին բացված մզկիթի մասին պատմող ռեպորտաժում հնչում է հայկական «Դլե յաման» երաժշտությունը:
Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 11.9016 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 11.9645 տոկոս:
Ռուսաստանի Կենտրոնական ռազմական օկրուգի ստորաբաժանումներ են ժամանել Հայաստան՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ ուժերի «Անխախտ եղաբայրություն-2015» համատեղ վարժանքներին
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում կոչ է արել ստեղծել միասնական համաշխարհային արժույթ:
Դարեր շարունակ հայ հոգևորականն ու հայ ուսուցիչն են կրթել մեր ժողովրդին, կերտել հոգևոր-բարոյական նկարագիրը, որով ազգս ապրել է, ստեղծել հարուստ դպրություն ու մշակույթ, հաղթահարել փորձություններ և հավատով նայել գալիքին։ Հոգելույս Գարեգին Ա Հայրապետն էլ՝ իբրև հոգևորական և ուսուցիչ, իր գրական և աստվածաբանական ծավալուն ժառանգության մեջ մշտապես եղավ մեր հավատքի, մեր լեզվի, մշակույթի, մեր հայրենիքի ջատագովն ու պաշտպանը:
Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը շարունակում է մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջազգային միջնորդության առարկա ու պետք է դիտարկվի որպես բազմակողմանի որոշման բաղկացուցիչ մաս:
ՀՀ գլխավոր դատախազությունում կայացել է ՀՀ գլխավոր դատախազ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի հանդիպումը Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման դեպարտամենտի ղեկավար Ժենեվյեվ Մայերի, դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Ֆրեդրիկ Սունդբերգի և դեպարտամենտի իրավաբան Վահե Դեմիրճյանի հետ:
«Չգիտեմ՝ արդյոք խմբում «Բավարիան» ավելի ուժե՞ղ է մրցակիցներից: Բայց կարող եմ ասել, որ մեր թիմը լավ է խաղում պաշտպանությունում և բավականին ստաբիլ է: Մենք մրցակիցներին քիչ հնարավորություն ենք ընձեռնում և էֆեկտիվորեն իրացնում ենք հարձակումները»,- ասել է կատալոնցին:
Կրասնոդարի քաղաքապետ Վլադիմիր Եվլանովի հրավերով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը և Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցության» խմբակցության անդամ Արմեն Ամոյանը սեպտեմբերի 26-ին և 27-ին մասնակցել են քույր քաղաք Կրասնոդարի օրվա առիթով կազմակերպված տոնական հանդիսություններին:
Հանդիպմանը ներկա էր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը սեպտեմբերի 28-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ։
Մարտական գործողությունների ժամանակ, առաջին գծում անմիջական խնդիր կատարող շարքայիններից մեկը անընդհատ ինձ խնդրում էր որ իրեն չնկարեմ, խուսափում էր և տեսախցիկից և ֆոտոապարատից: Հետագայում պարզեցի որ Արցախի հերոս գեներալի` շատ բարձր պաշտոնյայի որդի է:
Հարցի քննարկումը հետաձգվեց մինչև մեկ տարով: Կ. Նահապետյանի խոսքով՝ նոյեմբերի 10-ի նիստում քննարկվելու են 3 նախագծեր նույն հարցի մասին՝ Հրանտ Բագրատյանի, Նիկոլ Փաշինյանի և ՕԵԿ-ի:
Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ում, ըստ էության, հակադիր շեշտադրումներ է պարունակում, ինչը վկայում է, որ Հայաստանի իշխանությունը վերջապես հասկացել է ՀԱՊԿ-ի անիմաստությունը և գոնե մտածում է անվտանգության այլընտրանքային համակարգի մասին:
The Daily Mail պարբերականը ծավալուն լուսանկարչական շարք է պատրաստել, որտեղ անդրադարձել է պատերազմից փախչող սիրիացի փոքրիկների կյանքին:
Այսօր ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրադրությունը:
«Դուք՝ մեղավորներդ, կասեք, որ սխալվել եք, պետք է կանգ առնել, բայց ոչ՝ դուք առաջ գնացիք: Սկսեցիք Թունիսից ու ավարտեցիք Լիբիայով: Սցենարը նույնն է: Խաչեցիք նախագահ Քադաֆիին՝ ոչնչացնելով երկիրը: Լիբիան դրանից ավելի լա՞վը դարձավ: Եվ ո՞ւր է այդ Լիբիան՝ որպես ամբողջական պետություն»
Ճամբարակի քաղաքապետ Յուրիկ Ավալյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ տները հիմնականում տուժել են պայթուցիկների բեկորներից։
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը 168.am-ի հետ զրույցնում ասաց, որ դատապարտյալն առողջական խնդիրների վերաբերյալ գանգատներ չի ներկայացրել: Նրա խոսքով՝ սեպտեմբերի 26-ին նրա ինքնազգացողությունը վատացել է, արագ հրավիրվել է շտապօգնություն, սակայն արձանագրվել է նրա կենսաբանական մահը:
Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունները գտնվում են բավական ցածր մակարդակի վրա, սակայն դա մեր նախաձեռնությունը չէ՝ այդ մակարդակի հասցնել մեր հարաբերությունները: Դա մեր ամերիկացի գործընկերների դիրքորոշումն է: Նման ընտրություն ԱՄՆ-ն է արել: Այսօրվա հանդիպումը շատ օգտակար էր ու անկեղծ:
Ինչպես հայտնի է դարձել պաշտպանության բանակի համապատասխան ծառայությունների կողմից ձեռքբերված տվյալներից, բացի արդեն նախօրեին հայտարարված զոհերից, ադրբեջանական բանակը սեպտեմբերի 28-ին ունեցել է ևս 6 կորուստ` Շահիյար Ալի օղլու Ույադով /զորակոչվել է 13.01.2015/, Էյուբ Աբդուլլա օղլու Ռամազանով /զորակոչվել է 28.04.2015/, Նիջաթ Մեհման օղլու Յարաև /զորակոչվել է 08.12.2014/, Ահմեդ Ջիվանշիր օղլու Էյուբով /զորակոչվել է 08.12.2014 /, Էլվին Մուշրու օղլու Յուսուֆով /զորակոչվել է 15.12.2014/ և Սամիր Սաբիր օղլու Ահմեդով /զորակոչվել է 18.07.2014/:
Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանը: Ադրբեջանը կրկին վեհաժողովի ամբիոնը օգտագործեց հակահայկական քարոզչության նպատակներով: Օրինակ` ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովը ԵԽԽՎ ամբիոնից Հայաստանը ներկայացրեց որպես «օկուպանտ» երկիր, հայտարարեց, թե հայկական կողմը պեղումներ է իրականացնում «օկուպացված տարածքներում, որի իրավունքը չունի»:
Ստորաբաժանումների պատրաստման համար մենք պլանավորել ենք բավականին հավակնոտ ծրագիր, նախատեսում ենք աշխատանքներն ավարտել 2-3 տարվա ընթացքում: Սակայն ոչ բոլոր հարցերն են կախված հայկական կողմից: Անձնակազմի պատրաստումը պետք է իրականացվի մեր միջազգային գործընկերների աջակցությամբ, ունենք նաև տեխնիկական վերազինման խնդիր, որի լուծման հարցում նույնպես ակնկալում ենք մեր գործընկերների աջակցությունը:
«Հաջորդ պատերազմն այնքան կործանարար կլինի, որ Ղարաբաղից ոչինչ չի մնա, Հայաստանի եւ Ադրբեջանի կեսից ոչինչ չի մնա: Եթե առաջին պատերազմի ժամանակ մենք կորցրինք 20 հազար կյանք՝ 14 հազար ադրբեջանցի, 6 հազար հայ, ապա այդ պատերազմում նվազագույնը տասնյակ հազարավոր հայեր եւ ադրբեջանցիներ կզոհվեն»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
Երկու երկրների ղեկավարները հանդիպել էին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում: ԱՄՆ նախագահի հետ բանակցություններից անմիջապես Պուտինը հայտարարեց, որ քննարկման գլխավոր թեմաներն են եղել Սիրիայում ստեղծված վիճակն ու այդ կոնֆլիկտի կարգավորման հարցում ռուսական մասնակցության հարցն ու Ուկրաինայի վիճակը:
Այսօր ամեն քայլափոխի հանդիպում ենք լրագրողական (քաղաքական, քարոզչական) կարծրատիպերի, շտամպների, որոնք, իհարկե, մտածողության կարծրատիպերի արտացոլումն են: Դրանց մի մասը «ազգային-հայրենասիրական» բնույթի է. որոշները վերաբերում են բուն պատերազմին: Հակառակորդի զինվորներին, իհարկե, պետք է ոչնչացնել՝ այլ լեզու հարեւան երկրի ղեկավարությունը, ցավոք, չի հասկանում: Բայց ես դեմ եմ նրանց սպանված զինվորներին բնութագրել «սատկած լեշեր» եւ նման արտահայտություններով:
Աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել Իտալիայի Հանրապետության վարչապետ Մատեո Ռենցիի հետ:
Դրանք տարածում են այն մարդիկ, որոնք արդարադատության նախարարությունում նստած՝ թալանում են կալանավորներին։ Կալանավայրերում այսօր տոտալ կողոպուտ է իրականացվում։ Մարդիկ ուզում են մնալ իրենց տեղերում։ Արդարադատության նախարարությունում բուն դրածների համար նրա կտրուկ ոճը ողբերգական կլինի։ Որպեսզի պահպանեն իրենց աթոռները եւ տզրուկի պես կառչած մնան կալանավայրերից, նրանց միջնորդությամբ սկսվեց այդ արշավը։
Երեկ ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզի Ջուջեւան գյուղում: 70-ամյա կինը իրենց տանը կից ցախանոցում ինքնասպանություն է գործել՝ փայտե սյունից կախվելու միջոցով: