
Ռուսական հեռուստաալիքը Մոսկվայի մզկիթի բացմանը նվիրված ռեպորտաժում օգտագործել է «Դլե յամանի» երաժշտությունը

Ռուսական Пятый канал-ի՝ օրեր առաջ Մոսկվայում մուսուլմանական Կուրբան-բայրամ տոնի նախօրեին բացված մզկիթի մասին պատմող ռեպորտաժում հնչում է հայկական «Դլե յաման» երաժշտությունը:
Ամենայն հավանականությամբ, ռեպորտաժը պատրաստող լրագրողներն այն համարել են արևելյան երաժշտություն, ինչի հետևանքով էլ «Դլե յամանը» հնչում է ռեպորտաժում:
Հիշեցնենք, որ հատուկ մզկիթի բացման նպատակով Մոսկվա էին գնացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
Վերանորոգված հսկայական մզկիթում միաժամանակ կարող է գտնվել մինչև 10 հազար հավատացյալ: Մզկիթի մակերեսը վերանորոգումից հետո ավելի քան 20 անգամ ավելացել է ու կազմում է ներկայում 18,9 հազար քմ:
Տեսանյութը՝այստեղ