Տեղաբաշխվել են 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր
Սեպտեմբերի 28-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26283166 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 47 մլն դրամ, որից մրցակցային` 997 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 50 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 471 622 747 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 11.9016 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 11.9645 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 3 գործակալ և գանձապետական պահառուն:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին