
Ղազախստանի նախագահը կոչ է արել ստեղծել միասնական համաշխարհային արժույթ

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում կոչ է արել ստեղծել միասնական համաշխարհային արժույթ:
Նրա կարծիքով՝ պահուստային արժույթները դադարել են լինել էֆեկտիվ ու օրինական:
Իր ելույթում նա կոչ է արել ՄԱԿ-ի բոլոր անդամներին միավորվել համաշխարհային արժույթի ստեղծման ուղղությամբ
Նազարբաևի կարծիքով՝ դա ամենակարևոր քայլ է լինելու համաշխարհային տնտեսական ճգնաժամի դեմ պայքարում, հայտնում է RIA Novosti-ն:
«21-րդ դարում աշխարհին հարկավոր են նոր որակի ֆինանսական գործիքներ: Հարկավոր է միավորել ՄԱԿ-ի անդամ երկրների ջանքերը անդրազգային համաշխարհային արժույթի ստեղծման ուղղությամբ»,- հայտարարել է Նազարբաևը:
Ավելի վաղ, հենց Ղազախստանն էր բացառել ԵՏՄ-ում միասնական մեկ արժույթի ներմուծման հնարավորությունը: