«Արփինե Հովհաննիսյանի դեմ դավեր են նյութում». «Առավոտ»
«Առավոտ» օրաթերթը գրում է. «Ինչ Արփինե Հովհաննիսյանը նշանակվել է արդարադատության նախարար, նրա շուրջ տարբեր պատմություններ են շրշանաովում՝ իր բարեկամական կապերի, կադրային ջարդի հետ կապված։ ԱԱԾ պետի նախկին տեղակալ, քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը վստահեցնում է, որ այդ լուրերը պատահական չեն, Արփինեի դեձ դավեր են նյութում նախարարության աշխատողները.
«Դրանք տարածում են այն մարդիկ, որոնք արդարադատության նախարարությունում նստած՝ թալանում են կալանավորներին։ Կալանավայրերում այսօր տոտալ կողոպուտ է իրականացվում։ Մարդիկ ուզում են մնալ իրենց տեղերում։ Արդարադատության նախարարությունում բուն դրածների համար նրա կտրուկ ոճը ողբերգական կլինի։ Որպեսզի պահպանեն իրենց աթոռները եւ տզրուկի պես կառչած մնան կալանավայրերից, նրանց միջնորդությամբ սկսվեց այդ արշավը։
Միտք ունեն, որ արդարադատության նախարարը անընդհատ ստիպված լինի իր անձը անհեթեթ պատմություններից պաշտպանել եւ ժամանակ չունենա նրանց աշխատանքին անդրադառնալու»։
Գուրգեն Եղիազարյանը նշեց, որ այն կալանավորները, որոնբ դուրս են գալիս կալանավայրերից, նրանց ուղղվելու մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ նրանք այնտեղից դուրս են գալիս ահռելի պարտքերով. «Գողը գողություն պիտի նորից անի, թմրամոլը թմրանյութերի վաճառքով պետք է զբաղվի, որպեսզի այդ պարտքերը մարի։ Կալանավայրերում առողջությունից բացի՝ մարդիկ նաեւ իրենց բնակարաններն են կորցնում»։
Գուրգեն Եղիազարյանը նույնիսկ թվեր հրապարակեց, թե որքան գումար են հավաքում կալանավայրերում.
«Որոշ մարդիկ կալանավորների հաշվին միլիոնավոր դոլարներ են ուտում։ Կալանավայրերում նայողներ կան, որոնք օժտված են աոաջին դեմքի իրավունքներով։ Ինձ հասած տեղեկություններով՝ ցանկացած կալանավոր նայողին ամսական վճարում է 100 դոլար։
Կալանավորներին ստորացնելու, նրանց կողոպտելու, արժանապատվությունից զրկելու հենասյուներն են
-կոոումպացված վարչակազմ
– նրանց կողմից կարգված, այսպես կոչված «նայողները»
– սնունդ, հիգիենայի միջոցներ, ոգելից, թմրանյութերի ներկրում կալանավայր
– կալանավորներից աոանձին գումարներ են շորթվում բջջային հեռախոսի, դեղորայքի եւ այլնի համար։
Գողական հասկացողությունների կիրառումը եւ այստեղից «սխալի» դիմաց գումարների շորթումը
– Կալանավորի «արտոնությունների» համար մուծումները
– Բարվոք խցի հատկացում, որտեղ մահճակալները համապատասխանում են դատապարտյալների թվին
– Վաղաժամկետ ազատում
– Բազմապիսի այլ շորթումներ, ինչպիսիք են՝ կալանավայրում հանցագործությունների կոծկումը, խախտումները, որպեսզի անձնական գործում չգրանցեն։ Եթե այս ամենը բազմապատկենք կալանավորների թվով, կստանանք այն գումարը, որը նրանցից ամեն օր կողոպտվում է»։
Մանրամասները՝ «Առավոտի» այսօրվա համարում։