Գևորգ Կոստանյանը հանդիպել է ՄԻԵԴ վճիռների կատարման դեպարտամենտի ղեկավարի հետ

ՀՀ գլխավոր դատախազությունում կայացել է ՀՀ գլխավոր դատախազ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի հանդիպումը Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման դեպարտամենտի ղեկավար Ժենեվյեվ Մայերի, դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Ֆրեդրիկ Սունդբերգի և դեպարտամենտի իրավաբան Վահե Դեմիրճյանի հետ:

ՀՀ գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը կարևորել է, որ Դեպարտամենտի ղեկավարության հետ պարբերաբար անցկացվում են երկկողմ խորհրդակցություններ, որոնց ընթացքում քննարկվում են Հայաստանի Հանրապետության վերաբերյալ Եվրոպական դատարանի վճիռների կատարման ընթացքին, առանձին գործերով կայացված վճիռների կատարողական-վերահսկողական վարույթների հնարավոր փակմանը վերաբերող հարցեր։ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պատվիրակությունն ընդգծել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի և նրա աշխատակազմի կողմից հաստատվել է ակտիվ և արդյունավետ համագործակցություն Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման դեպարտամենտի հետ։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է. Բաբայանը, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ, ՀՀ արդարադատության նախարարի տեղեկալ Ա. Թաթոյանը: Կողմերը քննարկել են վճիռների կատարման ընթացքին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Տեսանյութեր

Լրահոս