![](/banners/BeFunky-design.jpg)
Ի՞նչ պայմաններում են ապրում սիրիացի փախստական երեխաները. Daily Mail-ի բացառիկ շարքը
![](https://168.am/wp-content/uploads/2015/09/2CD6B09400000578-3251456-Despite_being_20_months_old_Amir_pictured_laughs_a_lot_but_has_n-a-11_1443434667658.jpg)
The Daily Mail պարբերականը ծավալուն լուսանկարչական շարք է պատրաստել, որտեղ անդրադարձել է պատերազմից փախչող սիրիացի փոքրիկների կյանքին:
Լուսանկարչական շարքը ցուցադրում է այն սարսափելի պայմանները, որոնց միջով ստիպված են անցնել սիրիացի երեխաները՝ Սիրայից Եվրոպա փախչելու ճանապարհին:
Երեխաների մի մասը գտնվում է փախստականների ճամբարներում, մյուսները հենց հագուստներով քնում են որտեղ պատահի` փողոցի ասֆալտին, պատերի տակ, անտառում:
Նշվում է, որ երեխաները, այդքան փոքր լինելով, ոչինչ չեն տեսել բացի բռնությունից, այնինչ նրանց մանկությունը խաղաղ էր սկսվել Հալեպում ու Հոմսում:
Այս հուզիչ լուսնակարները ցուցադրում են Սիրիայի պատերազմից տուժած երեխաների տառապանքները, որոնք լքել են իրենց հայրենիքը՝ ավելի լավ կյանք գտնելու ակնկալիքով:
Լուսանկարներն արված են Աթենքում, Սերբիայում, Ավստրիայում, Հունգարիայում: