Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը միջազգային միջնորդության առարկա է. Ջեյմս Ուորլիք

Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը շարունակում է մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջազգային միջնորդության առարկա ու պետք է դիտարկվի որպես բազմակողմանի որոշման բաղկացուցիչ մաս:

Ինչպես տեղեկացնում է APA-ն, այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ մեկնաբանելով ՀՀ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է:

«Մենք հավատարիմ ենք հակամարտության կարգավորման գործընթացի՝ կողմերի համար բոլոր կարևոր տարրերի աշխատանքի սկզբունքին»,- հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ անդրադառնալով Ադրբեջանի կողմից հրադադարի կոպիտ խախտման դեպքերին, Սերժ Սարգսյանն արել էր հետևյալ հայտարարությունը.
«Երբ մենք ասում ենք, որ պատերազմից վախենում ենք, բայց կռվելուց չենք վախենում, դատարկ խոսքեր չեն: Հայաստանը, իսկ երբ ես ասում եմ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղը նրա անբաժան մասն է, երկրագնդի ամենառազմականացված տարածքներից են: Գիտեք, որ դեռ մեր պապերն են ասել՝ կռվի մեջ փլավ չեն բաժանում»:

Տեսանյութեր

Լրահոս