
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալի մահվան դեպքով դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել

Սեպտեմբերի 26-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ Կարեն Ֆիթլջյանի մահվան դեպքով դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, որը կպարզի մահվան պատճառները:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը 168.am-ի հետ զրույցնում ասաց, որ դատապարտյալն առողջական խնդիրների վերաբերյալ գանգատներ չի ներկայացրել: Նրա խոսքով՝ սեպտեմբերի 26-ին նրա ինքնազգացողությունը վատացել է, արագ հրավիրվել է շտապօգնություն, սակայն արձանագրվել է նրա կենսաբանական մահը:
Նշենք, որ «Ժողովուրդն» այսօր գրել էր, որ դատապարտյալը մահացել է բուժօգնությունն ուշացնելու պատճառով: