ԵԽԽՎ-ում Ադրբեջանն անցել է հարձակման. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանը: Ադրբեջանը կրկին վեհաժողովի ամբիոնը օգտագործեց հակահայկական քարոզչության նպատակներով: Օրինակ` ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովը ԵԽԽՎ ամբիոնից Հայաստանը ներկայացրեց որպես «օկուպանտ» երկիր, հայտարարեց, թե հայկական կողմը պեղումներ է իրականացնում «օկուպացված տարածքներում, որի իրավունքը չունի»:

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանից թերթի լրագրողը հետաքրքրվեց` հայաստանյան պատվիրակությունն արձագանքելո՞ւ է ադրբեջանցի պատվիրակի այս մեղադրանքներին, ներկայացնելո՞ւ է սահմանում իրավիճակը, հատկապես այն դեպքում, երբ հրադադարի ռեժիմն այս օրերին խախտում է հենց ինքը` Ադրբեջանը, պարոն Բաբայանը պատասխանեց. «Մի քանի ժամից ես ելույթ եմ ունենալու, եւ ԵԽԽՎ ամբիոնից անդրադառնալու եմ սահմանային լարվածության, ինչպես նաև Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930