«Աշխարհը եկավ ՄԱԿ-ի գագաթաժողով՝ մեկուսացած ու մասնատված, ինչպես երբևէ». Լուկաշենկոյի խիստ ելույթը ՄԱԿ-ում

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դիմելով գերտերություններին, մասնավորապես՝ ԱՄՆ-ին, հիշեցնելով Իրաքում, Թունիսում, Եգիպտոսում, Եմենում և Լիբիայում տեղի ունեցած հեղափոխությունները, ասել է՝ «Ուրիշի դժբախտության վրա երջանկություն չեն կառուցում»:

«Դուք՝ մեղավորներդ, կասեք, որ սխալվել եք, պետք է կանգ առնել, բայց ոչ՝ դուք առաջ գնացիք: Սկսեցիք Թունիսից ու ավարտեցիք Լիբիայով: Սցենարը նույնն է: Խաչեցիք նախագահ Քադաֆիին՝ ոչնչացնելով երկիրը: Լիբիան դրանից ավելի լա՞վը դարձավ: Եվ ո՞ւր է այդ Լիբիան՝ որպես ամբողջական պետություն»,- նշել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Պարոնայք, իսկ միգուցե բավակա՞ն է: Ո´չ, ներխուժեցիք Սիրիա: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ: Ինչո՞ւ եք սպանում մարդկանց, ինչո՞ւ եք ուզում գահընկեց անել գործող նախագահին, ինչո՞վ նա ձեզ չի գոհացրել:

Ավելին, այդ երկրում պատերազմով դուք սրբում եք մեր և ձեր քաղաքակրթության առաջին հետքերը,- հայտարարել է Լուկաշենկոն՝ ավելացնելով,- Տեղեկացրեք միջազգային հանրությանը, թե ի՞նչ եք ցանկանում ու ինչի՞ եք ձգտում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի տրիբունայից»,- ասել է նա:

https://www.youtube.com/watch?v=YimnrDpS3PU&feature=youtu.be

Տեսանյութեր

Լրահոս