
Ինքնասպանություն Տավուշի մարզում. որդին մորը հայտնաբերել է կախված վիճակում. armtimes.com

Երեկ ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզի Ջուջեւան գյուղում: 70-ամյա կինը իրենց տանը կից ցախանոցում ինքնասպանություն է գործել՝ փայտե սյունից կախվելու միջոցով:
Տեղեկությունը armtimes.com-ի հետ զրույցում հաստատել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից:
Ջուջեւանի գյուղապետ Ժորա Չիլինգարյանը, կայքի հետ զրույցում ասել է, որ 70-ամյա կինը ապրում էր որդու հետ, եւ առողջական խնդիրներ ուներ. «Հարմար պահ է ընտրել տունը մենակ է եղել եւ դիմել է այդ քայլին: Տղան առավոտյան եկել ու մորը կախված է տեսել»,-ասել է Չիլինգարյանը:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: