Սեպտեմբերի 24-ին, ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը՝ Հայաստանի չեմպիոն և Գավաթակիր «Փյունիկի» ու Հայաստանի Գավաթի եզրափակչի մասնակից «Միկայի» միջև: Հանդիպումը կսպասարկի մրցավարական անձնակազմը՝ Սուրեն Բալիյանի գլխավորությամբ:
«Ես, իհարկե, այն կարծիքը չեմ կիսում, որ Զարուհի Փոստանջյանը «Ժառանգություն» խմբակցության վերջին «բոևիկն» է, բայց, ամեն դեպքում, որպես մայր, որպես հայ կին, ես Զարուհի Փոստանջյանին կհորդորեի լինել համեստ և կոռեկտ և կարծիքը չփորձել կոչերի անվան տակ կապել մեր ժողովրդի վզին, և հատկապես այնպիսի կոչերի, որոնք իշխանափոխության ոչ օրինական ճանապարհ են հետապնդում: Կարծում եմ՝ ԱԱԾ-ի հայտարարությունը ադեկվատ է, տեղին, ժամանակին և բավականին արդյունավետ»:
«Սիանը չինական քաղաքակրթության բնօրրանն է, որն այսօր հանդիսանում է Չինաստանի արագ զարգացող ենթակառուցվածքների և գործարար կենտրոնը: Խորհրդանշական է նաև, որ պատմականորեն Շենսի նահանգը գտնվել է Մեծ Մետաքսի ճանապարհի սկզբնամասում, և պատահական չէ, որ այստեղ տեղի է ունենում այսպիսի կարևոր միջոցառում՝ «Եվրասիական տնտեսական ֆորումը», որը միտված է սերտացնելու այդ ճանապարհին գտնվող երկրների պետական մարմինների և գործարար համայնքների միջև կապերը»,-նշել է Հովիկ Աբրահամյանը:
«Այդ փիտած ունքերով հիմարի մասին չեմ ուզում խոսել, որովհետև զզվում եմ»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ խոսելով օրերս Ադրբեջան ներգաղթած և քաղաքական ապաստան պահանջած Վահան Մարտիրոսյանի մասին՝ նման կերպ արտահայտվեց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:
Մեր հանրապետությունում թվային հեռուստահեռարձակում իրականացնելու առաջին փորձը կատարվել է դեռևս 2006 թվականին, սակայն մի շարք խնդիրների պատճառով գործընթացը դադարեցվել է։ Եվ միայն 2009 թվականին, երբ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվեց թվային հեռարձակման հայեցակարգը, սկիզբ դրվեց հեռուստատեսային թվային հեռարձակման գործընթացի սկիզբը։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը մեղադրել է Գերմանիային «բարոյական իմպերիալիզմի» մեջ՝ քննադատելով վերջինիս գործողությունները Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի լուծման հարցում:
«ԱԱԾ-ն իրավունք չունի հայտարարություններ անելու, նա այն կազմակերպությունն է, որ, եթե արեց հայտարարություն, ուրեմն՝ գործողություն պետք է հետևի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը՝ անդրադառնալով ԱԱԾ-ի օրերս արած հայտարարությանը՝ ուղղված ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին:
Հազարավոր մարդիկ հավաքվել են Վաշինգտոնի կենտրոնում, որպեսզի ողջունեն Հռոմի պապ Ֆրանցիսկոսին: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»: Հավաքվածների խոսքով, այսօրվա անկայուն աշխարհում Հռոմի պապը մնում է եզակի անձանցից մեկը, որոնց հեղինակությունը թույլ է տալիս համաշխարհային մակարդակի հարցեր բարձրացնել. «Պապը աշխարհի միակ առաջնորդն է, ով կլիմայի փոփոխության մասին ճշմարտությունն է ասում եւ ով հարգված է աշխարհի […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Գյումրիում ներկա է գտնվել Հայ Կաթողիկե «Սրբոց Նահատակաց» Աթոռանիստ եկեղեցու օծման արարողությանը և Սուրբ պատարագին, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդի ներքո՝ տարելիցի հիշատակի ու ոգեկոչման շրջանակներում: Եկեղեցին «Սրբոց Նահատակաց» անվանումը կրում է ի նշան Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների անմար հիշատակի:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Գյումրիում է:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Էդգար Միքայելյանի մահվան հանգամանքները: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
«Հանրապետության նախագահի հետ տարբեր քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների քննարկումները մեզ մոտ այն համոզմունքն առաջացրին, որ կոնսոլիդացիա արդեն ձևավորվել է: Դա իր հիմնավորումն ստացավ նաև ԱԺ քննարկումների ժամանակ»:
Այսօր Նյու Յորքում տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ:
Նպատակ ունենալով նպաստել Հայաստանում մշակութային կյանքի աշխուժացմանը, օժանդակել բազմաժանր մշակութային միջավայրի ձևավորմանը, խրախուսել արվեստի, մշակույթի տարբեր ոլորտներում նորարական գաղափարների կիրառումը, Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ` Հայաստանում մշակութային փառատոների և մրցույթների կազմակերպման համար: Կխրախուսվեն նորարարական գաղափարներ, հետաքրքիր մոտեցումներ, կազմակերպչական նոր լուծումներ պարունակող առաջարկները:
«Անձամբ ճանաչել եմ նրան, սակայն այս ընդհանուր միջադեպի հետ կապված չեմ բարձրաձայնել այդ մասին, քանի որ գործին դրանից ոչինչ չէի տա: Նրան Բաղրամյան պողոտայից եմ ճանաչում: Նա ինձ մոտեցել էր, իբր ուզում էր կուսակցությանն անդամակցել, համագործակցել և այլն»:
Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի շրջանակներում «Ատլետիկոն» տանը հաղթեց «Խետաֆեին» (2:0), իսկ «Սելտան» ջախջախեց «Բարսելոնային» (4:1):
Նվազագույնը 300 մարդ է մահացել Մեքքայի մերձակայքում՝ Մինա հովտում, հազարավոր ուխտավորների հրմշտոցի հետևանքով, հայտնում է Սաուդյան Արաբիայի քաղպաշտպանության վարչությունը Twitter-ի իր էջում:
Տարբեր տրամաչափի զինատեսակներից գնդակոծվում, հրետանակոծվում են սահմանամերձ բնակավայրերը: Երեկ բնակարանի տանիքի հատվածում է պայթել ականը, տանիքի մի որոշակի հատվածն է վնասել, պատուհանները
Խստորեն մտահոգված և խորապես անհանգստացած ենք փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի նկատմամբ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ա.Գաբրիելյանի կողմից հարուցված քրեական հետապնդման առնչությամբ:
Եվրոպացի ղեկավարները Բրյուսելում ներգաղթյալների խնդրին նվիրված արտակարգ բանակցությունների ժամանակ որոշել են 1 մլրդ եվրո հատկացնել, որպեսզի օգնեն Մերձավոր արևելքի հարևան երկրներում ապաստանած միլիոնավոր սիրիացի փախստականներին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բունդեսլիգայի 6-րդ տուրում «Բավարիան» ջախջախեց «Վոլֆսբուրգին» (5:1), «Բորուսիան» ոչ ոքի խաղաց «Հոֆենհայմի» հետ (1:1):
Մեկ տարի առաջ դիմել եմ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, առաջարկելով էրեբունի-Երևան տոնակատարության առթիվ, որպես նվեր, ծախսերի մի մասն ամեն տարի ուղղել սահմանամերձ մի գյուղի որևէ խնդիր լուծելու նպատակով: Անցյալ տարի առաջարկս չի ընդունվել, համարձակվում եմ այս տարի կրկնել այն ու ասել, որ սահմանամերձ գյուղերի մեր ժողովուրդը պարզապես նախանձով է նայում, թե ինչպես Երևանում մեզ թույլ ենք տալիս նման ահռելի ծախսեր, երբ կան գյուղեր, որոնք ունեն, օրինակ ջրի, դպրոցի կամ մանկապարտեզի խնդիր:
Ռուսաստանը դեռ չի կողմնորոշվել սիրիական ճգնաժամի վերաբերյալ իր դիրքորոշման հարցում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին հայտնում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը:
Խորվաթիան արգելել է Սերբիայի քաղաքացիներին ու սերբական մարդատար ավտոմեքենաներին երկիր մուտք գործել, հայտնում է Reuters-ը:
Նախօրեին Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի դահլիճում կայացել է ԱՄՆ-ի և Չիլիի ճանաչված երգիչ Էռնեստո Բրավոյի և Կարեն Հակոբյանի համատեղ համերգը:
Պարզվել է՝ սիրիացի փախստական Օսամա Աբդել Մոսխենը, ով համաշխարհային ճանաչում ստացավ հունգարացի կին օպերատորի կողմից հարված ստանալուց հետո, եղել է «Ալ-Քաիդայի» սիրիական թևի գրոհային:
ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության պատվիրակությունը Երևանում մասնակցել է «Երկրները մեկ հարկի տակ» ցուցահանդես-ֆորումին` ներկայացնելով ԼՂՀ զբոսաշրջային ներուժը:
Ռուսաստանը ծրագրում է Սիրիայի տարածքում ավիահարվածներ հասցնել ԴԱԻՇ-ի դիրքերին, անգամ եթե ԱՄՆ-ը հրաժարվի ուժերը միավորելու առաջարկից, Bloomberg գործակալությանը հայտնել են իրավիճակին ծանոթ իր երկու աղբյուրները:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Սմբատ Հակոբյանի նկատմամբ կիրառված բռնության մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը:
Նվազագույնը 25 մարդ է դարձել հզոր պայթյունի զոհ, որը տեղի է ունցել այսօր Եմենի մայրաքաղաք Սանայի մզկիթներից մեկում: