Հայ և եզդի ժողովուրդների դարավոր բարեկամության մասին ոչ մի պատմաբան և ազգագրագետ բացսական որևէ բան չի արձանագրել, ոչ թե չի ուզել, այլ որովհետև չի եղել և հավատացած եմ, որ երբեք էլ չի լինի: Մեր հանրապետությունը փոքր է և բոլորս էլ պարզ տեսնում ենք, որ մեր ներկայացուցիչը չկա ազգային ժողովում և կառավարությունում, որն ինչոր տեղ խախտում է պաշտոններ ստանձնելու հավասար պայմանների ապահովման սահմանադրական դրույթը:
Հայկական իրականությունում հետաքրքիր իրադարձությունների պակաս չկա։ Պարզվում է՝ Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյայի զարմիկը կարող է արմատական ընդդիմադիրի դիրքերից հանդես գալ։ «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը, որը ներկայանում է իբրև քաղաքագետ, ԼՂՀ ՊԲ նախկին նախարար, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանի զարմիկն է՝քրոջ որդին։
Սեպտեմբերի 21-ին հաղորդվել էր 1998 թ. ծնված Էվելինա Գեորգիի Կարագաշյանի անհայտ կորելու մասին։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները սեպտեմբերի 19-ին այցելել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ազատազրկման դատապարտված ադրբեջանցիներին:
Սեպտեմբերի 23-ին, ժամը 20.53-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի «Բիշախչի աղբյուր» կոչվող տարածքում քաղաքացի է ընկել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ելույթ ունենալով ԵՄ գագաթաժողովում, ասել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է ներգրավվի Սիրիայի կոնֆլիկտի կարգավորման բանակցություններում:
Սեպտեմբերի 24-ին, ժամը 08.16-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան 14 փողոցի տներից մեկի բակում քաղաքացի Է. Մ.-ին տան բակում գտել են ծառից կախված:
Այս տարվա հունիսին համացանցում հայտնվեց մի տեսագրություն, որում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Դավթյանը հայհոյում է ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակցին, քանի որ վերջինս երթեւեկության կանոնները խախտելու համար «անամոթաբար» հանդգնել է կանգնեցնել պատգամավորի ավտոմեքենան:
Արդեն մի քանի օր շարունակ «Ժողովուրդ»-ը հեռախոսազանգեր է ստանում, որոնց հեղինակները ցանկանում են պարզել, թե արդյոք ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում Անկախության տոնի հետ կապված համաներում հայտարարել:
Ես Անի Մաջնունյան չեմ ճանաչում, ես ճանաչում եմ Անի Կոստան, նա երգչուհի է, իմ մտերիմ ընկերուհիներից մեկը, որի տուն ես շատ հաճախ հյուր եմ գնացել, այնպես չէ, որ ամիսը մեկ եմ հյուր գնացել, գրեթե ամեն օր էի գնում, մեր ընկերական հարաբերություններն այդպիսին էին:
Մաշկի հաճախակի խնամքը հաճախ հսկայական ֆինանսական միջոցներ է պահանջում:
Անջելինա Ջոլին ու Բրեդ Փիթը յոթերորդ անգամ ծնողներ կդառնան: Աստղային զույգը պատրաստվում է սիրիացի տղայի որդեգրել: Ինչպես հայտնում են ամերիկյան Radaronline.com պորտալի աղբյուրները, ամուսիններն արդեն պատրաստում են անհրաժեշտ փաստաթղթերը, սակայն այդ գործընթացը հեշտ չէ: Այն բանի համար, որ երեխան ժամանի ԱՄՆ, հարկավոր կլինի 4-5 ամիս:
Գերմանական ավտոարտադրողի ղեկավարությունը խոստովանել է, որ գաղտնի ծրագրով, որը թույլ է տալիս շրջանցել էկոլոգիական նորմերը, կարող է հագեցած լինել շուրջ 11 մլն դիզելային շարժիչով ավտոմեքենա:
Լոնդոնը իրեն է վերադարձրել խոշորագույն համաշխարհային ֆինանսական կենտրոնի կարգավիճակը, որն առաջին անգամ զիջել էր Նյու Յորքին 2014թ. սկզբին, ասվում է ֆինանսական խորհրդատվական Z/Yen Group ընկերության հաշվետվությունում, որը կես տարին մեկ կազմում է Global Financial Centres Index (GFCI)-ը:
Շատ քչերին է հայտնի այն մասին, որ կենդանակերպի բոլորին հայտնի նշաններից բացի, գոյություն ունի ևս մեկ հորոսկոպ, որը պատմում է մարդկանց էության մութ կողմերի մասին:
Takprosto.cc կայքը ներկայացրել է 11 մթերքների ցանկ, որոնք մեծ քանակով սպիտակուց են պարունակում:
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանի չի քննի իր օգնականի վերաբերյալ քրեական գործը: Տեղի է ունեցել կազմի փոփոխություն, և այդ քրեական գործը մակագրվել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մեկ այլ դատավոր՝ Արտուշ Գաբրիելյանը:
Այսօր, ժամը 20.30-ի սահմաններում ադրբեջանական զինուժի կրակից Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Դովեղ գյուղում շարքից դուրս է եկել բնական գազատարի ճյուղավորում, որը սնուցում է մոտ 5 տնից բաղկացած մի փոքր թաղ:
6000 տարի շարունակ ալոէի հյութն օգտագործվել է մի քանի առողջական խնդիրներ բուժելու նպատակով: Եգիպտացիներն այն կոչում էին «անմահության բույս», քանի որ այն կարողանում էր բուժել գրեթե բոլոր հիվանդությունները:
Հայաստանի Հանրապետության գործող Սահմանադրությունը բաղկացած է 174 հոդվածից: Փոփոխությունների նախագծով առաջարկվում է ունենալ 16 գլխից և 219 հոդվածից կազմված Սահմանադրություն: Ժամանակները փոխվում են: Քաղաքական գործիչները` նույնպես:
Բերդավանի ներքին թաղում ական է պայթել Այսօր, ժամը 16-ից ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներից, «Շիլկա», «ԱԳՍ» տեսակի զենքերից, ականանետերից պարբերաբար կրակ է բացել Նոյեմբերյանի տարածաշրջանի Բարեկամավան գյուղի վրա: