
Դրամաշնորհային մրցույթի հրավեր

Նպատակ ունենալով նպաստել Հայաստանում մշակութային կյանքի աշխուժացմանը, օժանդակել բազմաժանր մշակութային միջավայրի ձևավորմանը, խրախուսել արվեստի, մշակույթի տարբեր ոլորտներում նորարական գաղափարների կիրառումը, Գագիկ Ծառուկյան հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ` Հայաստանում մշակութային փառատոների և մրցույթների կազմակերպման համար: Կխրախուսվեն նորարարական գաղափարներ, հետաքրքիր մոտեցումներ, կազմակերպչական նոր լուծումներ պարունակող առաջարկները: Նախապատվություն կտրվի հատկապես այն ծրագրերին, որոնք կներգրավեն սփյուռքի հայ ստեղծագործողների, մշակութային տարբեր ոլորտների հայ գործիչների պոտենցիալը: Հիմնադրամը խրախուսում է ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործումը` աշխարհասփյուռ հայության մշակութային կապերի և փոխճանաչողության ամրապնդման գործում: Դիմել կարող են ՀՀ տարածքում գրանցված հասարակական կազմակերպությունները, հիմնադրամները: Յուրահատուկ, արժեքավոր գաղափարների դեպքում կարող են քննարկվել նաև անհատների կամ մասնագիտական խմբերի կողմից ներկայացված հայտերը:
Հայտը պետք է ներառի
ա/ Ծրագրի համառոտ նկարագրություն
բ/ Ծրագրի իրականացման ժամկետները
գ/ Աշխատանքի նկարագրություն
դ/ Բյուջե` բոլոր ծախսային հոդվածներով
ե/ Գործընկեր կազմակերպություններ և անհատներ /եթե կան/
Առաջնություն կտրվի այն հայտերին, որոնք կունենան հստակ նկարագրված նպատակներ, ժամկետներ, կներկայացնեն մտածված, իրականանալի աշխատանքային պլան և իրատեսական բյուջե:
Հայտերը ներկայացնել հայերեն լեզվով, տպագիր և էլեկտրոնային եղանակով: Հայտերը մինչ նոյեմբերի 30-ը կարող եք ներկայացնել Ծովակալ Իսակովի պողոտա 9 հասցեով կամ ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին: