Բաժիններ՝

Սևրեն Բալիյանը կսպասարկի Սուպերգավաթի հանդիպումը

Սեպտեմբերի 24-ին, ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի հանդիպումը՝ Հայաստանի չեմպիոն և Գավաթակիր «Փյունիկի» ու Հայաստանի Գավաթի եզրափակչի մասնակից «Միկայի» միջև: Հանդիպումը կսպասարկի մրցավարական անձնակազմը՝ Սուրեն Բալիյանի գլխավորությամբ:

Մրցավարի առաջին օգնականը կլինի Մեսրոպ Ղազարյանը, երկրորդը՝ Էրիկ Արևշատյանը: Մրցավարի լրացուցիչ օգնականների պարտականությունները կկատարեն Արթուր Սաֆարյանը և Արման Ալաբերքյանը: Հանդիպման չորրորդ պաշտոնյան է Արման Ղուշչյանը, իսկ տեսուչի պարտականությունները կկատարի Գևորգ Հովհաննիսյանը:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930