Բաժիններ՝

Վուդի Ալենն իր նոր նախագծից հեռացրել է Բրյուս Ուիլլիսին

Պարզվել է իրական պատճառը, որը ստիպել է Բրյուս Ուիլլիսին լքել Վուդի Ալենի նախագիծը՝ առաջին նկարահանումներից հետո: Ինչպես իր Twitter-ի էջում գրում է The Wrap պարբերականի խմբագիր Ջեֆ Սնայդերը՝ դերասանը հեռացվել է նախագծից:

Անանուն աղբյուրների պնդմամբ՝ նկարահանման հրապարակում դերասանը չի կարողացել իր խոսքն ասել անգամ սուֆլյորի օգնությամբ, ինչը լրջորեն արգելակել է նկարահանման ընթացքը: Արդյունքում, ռեժիսորը ստիպված է եղել հրաժարվել դերասանի հետ համագործակցությունից:

Նախկինում ասվում էր, որ Ուիլլիսը լքել է նախագիծը կոնֆլիկտի պատճառով. իբր թե նա պետք է խաղար Սթիվեն Քինգի վեպի հիման վրա նկարահանվող ֆիլմում, բայց նրա այդ պլանների մասին հայտնի էր դեռ 2015թ. մարտին, հետևաբար նա ուներ ժամանակ, որպեսզի ռեժիսորի հետ հարմարեցներ իր նկարահանման գրաֆիկը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս