Բաժիններ՝

«Ես և Կոուտինիոն կփորձենք հասնել Ռոնալդոյի և Ռոնալդինիոյի մակարդակին». «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Ֆիրմինո

«Լիվերպուլի» և Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպանը հույս ունի, որ Ֆիլիպե Կոուտինիոյի հետ համագործակցելու արդյունքում նրանք հաջողության կհասնեն:

«Յուրաքանչյուրի համար էլ դժվար է դառնալ այնպիսի լավ ֆուտբոլիստներ, ինչպիսին Ռոնալդոն և Ռոնալդինիոն էին, բայց ես և Ֆիլիպեն կանենք ամեն ինչ, որպեսզի որքան հնարավոր է՝ մոտենանք նրանց մակարդակին և անենք առավելագույնը` Բրազիլիայի համար:

Այն, ինչ տեղի ունեցավ Աշխարհի առաջնության կիսաեզրափակչի Գերմանիայի դեմ խաղում, պարզապես սարսափելի էր, բայց հավաքականում այժմ կան նոր ֆուտբոլիստներ, ովքեր կարող են ամեն ինչ փոխել և ցույց տալ, որ Բրազիլիան դեռ ունի շատ տաղանդներ, ովքեր կարող են հաջողություն բերել»,- Ֆիրմինոյի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:

«Սելեսաոյի» կազմում 23-ամյա բրազիլացին անցկացրել է 10 հանդիպում:

Ամռանը բրազիլացիները հասան Կոպա Ամերիկայի քառորդ եզրափակիչ, որտեղ 11 մետրանոց հարվածաշարի արդյունքում պարտվեցին Պարագվային:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31