Բաժիններ՝

Կինը սպառնացել է սպանել սկեսուրին, կտրել վիզը՝ արգելելով տեսակցել դստերը

Ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ կարճվել է 29-ամյա կնոջ դեմ հարուցված քրեական գործը, նրա նկատմամբ քրեական հեռտապնդումը դադարեցվել է:

Դատարանն իր որոշման մեջ նշել է, որ ամուսինը գտնվել է ՌԴ-ում, իսկ կինը բնակվել է ամուսնու ծնողների հետ: Այդ ընթացքում վիճաբանություն է առաջացել կնոջ և ամուսնու ծնողների միջև: Կինը 9-ամյա դստեր հետ հեռացել է հայրական տուն: Ամուսնու ծնողները ցանկացել են տեսակցել իրենց թոռնուհուն, սակայն կինը թույլ չի տվել, և ամուսնու հայրը դիմել է հոգաբարձուների խորհրդին: Խորհուրդը թույլատրել է շաբաթը մեկ անգամ տեսակցել թոռնուհուն:

Դատարանն իր որոշման մեջ նշել է, որ կինը դստերը թողել է ամուսնու ծնողների մոտ և գնացել Երևան քաղաք աշխատանք գտնելու և վերադառնալով դստերը տարել է իր մոտ և թույլ չի տվել շփվել ամուսնու ծնողների հետ: Երեխայի տատը գնացել է դպրոց, որպեսզի տեսնի թոռնուհուն, ինչի մասին տեղեկացել է կինը և նույն օրը զանգահարել է սկեսրոջ բջջային հեռախոսահամարին և անպատիվ խոսքեր ասել, թե ինչի համար է գնացել և տեսակցել իր դստերը և հայտնել է, որ երեկոյան կգա և կտեսնի իրեն:

Նույն օրը տաքսի ավտոմեքենայով գնացել է նույն սկեսրոջ աշխատավայր: Երբ նկատել է, որ սկեսուրը ճանապարհի հակառակ կողմով գնում է, տաքսի ավտոմեքենայի վարորդին առաջարկել է շրջվել նրա կողմը և ավտոմեքենան շրջվելով ճանապարհի հակառակ կողմը կանգնել է նրա կողքին: Ըստ դատարանի որոշման՝ բացելով դուռը՝ կինը ասել է՝ «էսօր էլ բախտդ բերեց», և դուրս գալով ավտոմեքենայից աջ ձեռքով երկու անգամ հարվածել է սկեսրոջ դեմքին, ճանկռել ձեռքը՝ պատճառելով ֆիզիկական ցավ, որից հետո սկեսուրը, փորձելով պաշտպանվել, կնոջը հետ է հրել դեպի ավտոմեքենան:

Վերջինիս հետ նստելով ավտոմեքենան, գոտկատեղից հանել է դանակը և պահելով ձախ ձեռքում՝ սպառնացել է՝ ասելով, որ կսպանի, վիզը կկտրի: Տեսնելով դանակը՝ սկեսուրը վախեցել է, մտածելով, որ կինը կիրագործի իր մտադրությունը, ավտոմեքենայի հետևի աջ դուռը փորձել է փակել, սակայն կնոջ ոտքը, մնալով դռան տակ, վնասվել է: Այդ ընթացքում իրենց են մոտեցել կնոջ սկեսրայրը, այլ անձինք, ովքեր բաժանել, դադարեցրել են վիճաբանությունը:

Քրեական գործի վարույթը կարճվել է և քրեական հետապնդումը դադարեցվել է, քանի որ տուժողը հաշտվել է ամբաստանյալի հետ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս