
«Անխել Դի Մարիան և Ֆալկաոն չէին համապատասխանում «Մանչեսթեր Յունայթեդի» փիլիսոփայությանը». Լուի Վան Գալ

«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչը պատմել է, թե ինչու է ակումբը բաժանվել հարավամերիկացիներից:
«Լավագույն ֆուտբոլիստի ձեռքբերումը հաջողություն չի երաշխավորում: «Մանչեսթեր Յունայթեդի» նման ակումբում ոչինչ հնարավոր չէ կանխատեսել: Օրինակ, Դի Մարիան ու Ֆալկաոն: Նրանք չէին համապատասխանում «Մանչեսթեր Յունայթեդի» փիլիսոփայությանը:
Նման բան պատահում է, երբ գնումներ ես կատարում»,- Վան Գալի խոսքերը մեջբերում է ESPN-ը:
Լուի Վան Գալի ղեկավարությամբ «Մանչեսթեր Յունայթեդը» ԱՊԼ նախորդ մրցաշրջանում զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը:
Անգլիայի Պրեմիեր լիգայի 3 տուրերի արդյունքում «Մանչեսթեր Յունայթեդը» հավաքել է 7 միավոր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը