Թեև երեկ «Ոտքի՛ Հայաստան» նախաձեռնության կազմակերպած հավաքի ժամանակ տարեց մարդուն հարվածած ոստիկանին այսօր զրկել են լիազորություններից, «Ո’չ Թալանին» նախաձեռնությունը անելու է իր բողոքի ակցիան ՀՀ Ոստիկանության գլխավոր վարչության շենքի մոտ: Այս մասին 168.am-ին հայտնեց «Ո՛չ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանը:
Ինչպես հաստատում է հայտնի իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն, «Յուվենթուսը» հրաժարվել է Պոլ Պոգբային վաճառել «Չելսիին»:
Կյանքից հեռացել է հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանի կինը` պարուհի Աստղիկ Զարգարյանը:
Շիրակի մարզի Ցողամարգ գյուղի հատվածում մեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով մեքենայի ուղևորներ 1987թ. ծնված Գ. Ա.-ն, 1986թ. ծնված Թ. Հ.-ն և 1991թ. ծնված Ա. Հ.-ն տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն: Տուժածները ստացել են սալջարդ:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը հայտարարել է, որ իր ակումբը մտադրություն չունի վաճառել դարպասապահ Դավիդ Դե Խեային, ում նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Ռեալը»:
Ըստ նրա՝ նախ երեխաների թեստավորումը պետք է սկսել 5 տարեկանից՝ որոշելով նրա կարողությունները և ուսուցիչը հենց սկզբից պետք է իմանա յուրաքանչյուր աշակերտի կարողությունը և յուրաքանչյուրի հետ աշխատի այնպես, որ դրանք զարգացնի. «Հայ ժողովուրդը կորցնում է իր ուղեղների մի մասը, քանի որ չի ստուգում IQ-ն ու չի ուղղորդում, թե ով ինչ ուղղությամբ շարունակի, որ լավ մասնագետներ լինեն»։
Այս փոփոխությունը նպաստավոր պայմաններ է ստեղծում նաև թունելից դուրս եկող տրանսպորտային միջոցների վարորդների համար՝ նրանք անարգել, առանց կանգառ կատարելու Սարալանջի պողոտայով կերթևեկեն Ա. Ավետիսյան փողոցի ուղղությամբ:
«Խորհրդարանական այս կազմի պարագայում, դրամավարկային փոխհարաբերությունների այս վիճակում, երբ ընտրությունները վերածվել են իսկական մարքեթինգի, եթե հույս ունեք, որ լավ խորհրդարանական կազմ եք ունենալու՝ չարաչար սխալվում եք: Այս պայմաններում, եթե իշխանությունը հանձնենք խորհրդարանին, որոշ ժամանակ հետո խնդրելու ենք կա՛մ պարսիկներին, կա՛մ ռուսներին, որ փրկեն մեզ»:
Մի քանի մարդ տուժել է Ամստեդամից Փարիզ ուղևորվող արագընթաց Thalys գնացքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հայտնում է BBC-ն:
ՊԲ առաջպահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում` հակառակորդի ակտիվությունը ճնշվել են:
1990թ. օգոստոսի 23-ին ընդունվեց Հայաստանի անկախության հռչակագիրը: Անկախության հռչակագիրը և իրողությունները 25 տարիների բոհից թեմայով այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը:
Մակեդոնիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ երկրում չկան անհրաժեշտ ռեսուրսներ բոլոր փախստականներին ընդունելու համար: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով երկրի արտգործնախարար Նիկոլա Պոպոսկիին:
Կանադայի արևմտյան Ալբերտա նահանգում երեկ անսպասելիորեն տեղացել է առաջին ձյունը, տեղեկացնում է TASS-ը: Ինչպես հայտնել են Ազգային հիդրոօթերևութաբանական ծառայությունից, ձյուն է տեղացել նաև Կալհարիի լեռնային հատվածներում:
Կայքը վերլուծել է ամբողջ խաղը, իսկ հայազգի ֆուտբոլիստին տվել է 4 միավոր՝ հնարավոր 5-ից:
Օգոստոսի 21-ին Հանրապետության հրապարակում «Ոտքի Հայաստան» նախաձեռնության կազմակերպած հավաքի ժամանակ տարեց մարդու նկատմամբ ոստիկանի բռնությունը հերթական անգամ բացահայտեց ռեժիմի դեմքը:
Ավելի քան 10 մարդ մահացել է, 700 հազարը զրկվել է տանիքից Հնդկաստանի հյուսիս-արևելքում վերջին 15 տարում ամենաուժեղ ջրհեղեղի հետևանքով:
Դատախազության կողմից պահանջվել են «Էյր Արմենիա» ավիաընկերության սեփականատեր և տնօրեն Արսեն Ավետիսյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ նյութերը՝ ընթացիկ աշխատանքները ստուգելու և անհրաժեշտության դեպքում լրացուցիչ ցուցմունքներ տալու համար:
Առհասարակ, ճիշտ կլիներ, որ մեր հանրային քննարկումները և լրատվական դաշտը զերծ մնային չճշտված տեղեկատվությունների, հորինված վարկածների հրապարակումից, առավել ևս, երբ դրանք վերաբերում են միջպետական հարաբերություններին, կամ երկրի համար կարևոր այլ հարցերի: Ինչ վերաբերում է կոնկրետ այս հրապարակմանը, ապա ասեմ, որ այն բացարձակապես չի համապատասխանում իրականությանը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արտակարգ դրություն է հայտարարել Վաշինգտոն նահանգի մի քանի շրջանում: Նախօրեին անտառներում ծագած հրդեհը երեք հրշեջի կյանք է խլել:
Telegraph-ը՝ հղում անելով Daily Express-ին, տեղեկացնում է, որ «Լիվերպուլը» 15 միլիոն ֆունտ ստեռլինգ է առաջարկել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար: Պաշտոնական առաջարկի դեպքում՝ «Լիվերպուլը» անձնական պայմանները կքննարկի Մխիթարյանի ներկայացուցիչների հետ:
Օգոստոսի 22-ին, ժամը 01.32-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցում` ոստիկանության շենքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երեկ Հանրապետության հրապարակում «Ոտքի՛ Հայաստան» նախաձեռնության կազմակերպած ակցիայի ժամանակ տարեց տղամարդուն ապտակած ոստիկանության աշխատակցի լիազորությունները դադարեցվել են:
Ահա, թե ինչպես են ԴԱԻՇ-ի զինյալները մանկուց սովորեցնում երեխաներին գլխատելու «արվեստը»:
«Պահանջում ենք անհապաղ պատժել օգոստոսի 21-ի դեպքերի ժամանակ տարեց մարդուն ապտակած սրիկա ոստիկանին»։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, քանդակագործ Դավիթ Բաբայանին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ:
ԴԱԻՇ խմբավորման զինյալները Սիրիայի հյուսիսում՝ Հոմս նահանգի Էլ-Կարյատեյն քաղաքում, բուլդոզերով հողին են հավասարեցրել հնագույն քրիստոնեական Մար Էլիան մենաստանը:
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը խստորեն դատապարտում է երեկ Հանրապետության հրապարակում ոստիկանի կողմից տարեց քաղաքացուն ապտակելը:
Գերմանիան կարող է հրաժարվել Շենգենյան գոտու սահմաններում քաղաքացիների ազատ տեղաշարժման մասին համաձայնագրի մաս կազմելուց, հայտարարել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը:
ԴԱԻՇ խմբավորման գրոհայիններն ամենախոշոր վնասն են հասցրել համաշխարհային մշակույթի հուշարձաններին Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր, հայտարարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան Associated Press-ի հետ հարցազրույցո
1996 թվականի նախագահական ընտրություններից առաջ ես հեռուստատեսային հարցազրույցներ վերցրեցի նախագահի բոլոր թեկնածուներից։ Վազգեն Մանուկյանն ասաց, որ երբ ինքը գա իշխանության, ՀՀՇ-ն պատասխան կտա իր հանցագործությունների համար, իսկ ամբողջ թալանածը կվերադարձվի ժողովրդին։