Բաժիններ՝

«Եթե Աշոտյանին հանդիպեք, ասեք՝ Ադիբեկյանի առաջարկն ի՞նչ վիճակում է». սոցիոլոգ

«Բոլոր կրթության նախարարներին ես առաջարկը տվել եմ, որ պետք են նոր տեխնոլոգիաներ, իրենք ձևացնում են, որ ինչ-որ բան են անում, բայց իրականում դա այդպես չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, ում գնահատմամբ՝ Հայաստանում մնում են 20-րդ դարի առաջին կեսի կրթական տեխնոլոգիաները: Նրա խոսքով՝ մեզ մոտ առաջատար տեխնոլոգիաներ գոյություն չունեն:

Ըստ նրա՝ նախ երեխաների թեստավորումը պետք է սկսել 5 տարեկանից՝ որոշելով նրա կարողությունները և ուսուցիչը հենց սկզբից պետք է իմանա յուրաքանչյուր աշակերտի կարողությունը և յուրաքանչյուրի հետ աշխատի այնպես, որ դրանք զարգացնի. «Հայ ժողովուրդը կորցնում է իր ուղեղների մի մասը, քանի որ չի ստուգում IQ-ն ու չի ուղղորդում, թե ով ինչ ուղղությամբ շարունակի, որ լավ մասնագետներ լինեն»։

Սոցիոլոգը նկատեց, որ մեզ մոտ կրթության շուկան չի կարգավորվում, քանի որ մեզ մոտ չկա մի կենտորն, որը կարողանա ուսումնասիրել աշխատատեղերի ներկա վիճակը և զարգացումները:

Նրա խոսքով՝ Հայաստանումմենեջերների, տնտեսագետների, հաշվապահների, դիվանագետ-քաղաքագետների գերարտադրություն է, այնինչ մեզ մոտ չկա միջազգային իրավունքի իրավաբան, որը զբաղվի բիզնես ոլորտով և օգնի մեր արտահանողներին պայմանագրեր կնքել. «Մենք չունենք միջազգային կապեր հաստատող մենեջերներ, մենք արտաքին հարբերությունների առումով մասնագետներ չունենք ու չենք էլ պատրաստում»:

Կարդացեք նաև

Նա կարծում է՝ մենք պետք է վերակառուցենք դպրոցը, վերնորոգենք բուհական համակարգերի ծրագրերը, պետք է ուսումնասիրվի աշխատանքային շուկան և պետական աջակցությունը պետք է տրվի շուկայում պահանջվող դեֆիցիդ մասնագիտությունների համար:

«Մենք կարող են դառնալ ինտելեկտուալ ուժի արտահանող, ինչպես դա ժամանակին անում էր Հնդկաստանը: Աշոտյանին եթե հանդիպեք, ասեք՝ Ադիբեկյանի առաջարկն ի՞նչ վիճակում է, առաջարկը կոչվում է այսպես՝ «IQ-ի բարձրացումը՝ որպես պոստ-մոդեռն դարաշրջանի կրթության ռազմավարություն», որովհետև մենք ապրում ենք պոստ-մոդեռն դարաշրջանում, դեռ 99%-ը չգիտի՝ դա ինչ է, ու չգիտի՝ այդ դարաշրջանն ինչ է մեզանից ակնկալում: Եթե մենք չհամապատասխանենք պոստ-մոդեռնի չափանիշներին, մենք կմնանք 19-րդ դարի երկրորդ կեսում»,- ասաց Ա. Ադիբեկյանը՝ նշելով, որ բոլորն նախարարներին և վարչապետներին ներկայացրել է այդ առաջարկը, իսկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ամեն անգամ իրեն տեսնելիս ասում՝ «պարտադիր կհանդիպենք, կխոսենք, դա մնում է ուժի մեջ»: Սոցիոլոգի համոզմամբ՝ դա պետական մակարդակի բարեփոխումների ծրագիր պետք է լինի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս