
Մխիթարյանը լավագույնն էր. Goal.com

Կայացավ Եվրոպա լիգայի որակավորման play-off փուլը, որտեղ Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելիս 4:3 հաշվով հաղթել է նորվեգական ՕԴԴ-ին: Այս խաղում հաղթական գոլի հեղինակ է դարձել Հենրիխ Մխիթարյանը:
Կայքը վերլուծել է ամբողջ խաղը, իսկ հայազգի ֆուտբոլիստին տվել է 4 միավոր՝ հնարավոր 5-ից:
Կայքը բարձր է գնահատել Հենրիխի խաղը: Աղբյուրը նշում է, որ հայ կիսապաշտպանը Օբամեյանգի հետ միասին սպառնում էր մրցակցին խաղի առաջին իսկ րոպեից, և, վերջապես, կարողացավ խփել հաղթական գնդակը:
Սիրարփի Աղաբաբյան