
Վաշինգտոն նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արտակարգ դրություն է հայտարարել Վաշինգտոն նահանգի մի քանի շրջանում: Նախօրեին անտառներում ծագած հրդեհը երեք հրշեջի կյանք է խլել:
ԱՄՆ նախագահի որոշումը Արտակարգ իրավիճակների վերահսկման դաշնային գերատեսչությանն ու այլ գերատեսչությունների իրավունք է տալիս կոորդինացնել ջանքերը ուժեղ հրդեհներից տուժածների օգնություն ցուցաբերելու ուղղությամբ:
Նահանգում կա հրդեհի առաջացման 13 խոշոր օջախ, հայտնում է AP-ն: