Բաժիններ՝

Ազատ տեղաշարժը Շենգենյան գոտում վտանգված է. Գերմանիայի ՆԳՆ նախարար

Գերմանիան կարող է հրաժարվել Շենգենյան գոտու սահմաններում քաղաքացիների ազատ տեղաշարժման մասին համաձայնագրի մաս կազմելուց, հայտարարել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը:

«Մենք աջակցում ենք Շենգենին, սակայն եթե ոչ ոք չի հետևում օրենքին, ապա Շենգենը վտանգված է»,-BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է գերմանացի նախարարը:

Ինչպես սպասվում է, այս տարի Գերմանիայի իշխանություններին կտրվի փախստականի կարգավիճակ շնորհելու մասին մոտ 800 հազար միջնորդություն, ինչը զգալի շատ է՝ համեմատած մյուս եվրոպական երկրների հետ:
Դե Մեզյերը կոչ է արել Բրիտանիային ընդունել ավելի շատ թվով ներգաղթյալների:

«Բնականաբար, Բրիտանիայի դերը առանձնահատուկ է, քանի որ երկիրը չի մտնում Շենգենյան համաձայնագրի մեջ, սակայն Եվրամիության բոլոր երկրները պետք է մեծ ուշադրություն հատկացնեն սեփական պարտականությունների կատարմանը»,- կարծում է նախարարը:
Շենգենյան գոտու մեջ մտնում է 26 եվրոպական երկիր, մեծամասնությունը ԵՄ անդամներ են:
Համաձայն եվրոպական սահմանային Frontex գործակալության՝ այս տարեսկզբիվ ԵՄ է ժամանել մոտ 340 հազար անօրինական ներգաղթյալ Աֆրիկայից ու Մերձավոր արևելքից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս