Բաժիններ՝

«Յուվենթուսը» մերժել է Պոգբայի վերաբերյալ «Չելսիի» շռայլ առաջարկությունը

Ինչպես հաստատում է հայտնի իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն, «Յուվենթուսը» հրաժարվել է Պոլ Պոգբային վաճառել «Չելսիին»:

Ավելի վաղ իտալական մամուլում տեղեկություն հայտնվեց, որ «կապույտները» 22-ամյա ֆուտբոլիստի համար առաջարկել են 100-120 մլն եվրո, սակայն ինչպես հայտնի է դարձել Դի Մարցիոյին, թուրինյան ակումբում որոշել են պահպանել ֆրանսիացուն:

Պոգբան չի վաճառվում և միանգամայն ստույգ է, որ նա մնալու է «Յուվենթուսում»:

2014-15թթ. մրցաշրջանում Պոգբան անցկացրել է 26 հանդիպում, խփել է 8 գնդակ և կատարել է 7 արդյունավետ փոխանցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս