
«Դե Խեան չի վաճառվում». Լուի Վան Գալ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը հայտարարել է, որ իր ակումբը մտադրություն չունի վաճառել դարպասապահ Դավիդ Դե Խեային, ում նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Ռեալը»:
«Մտածում եմ, եթե «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է գնել ինչ-որ ֆուտբոլիստի, ապա նա դա կանի, եթե, իհարկե, մյուս ակումբը կհամաձայնի նրան ֆուտբոլիստ վաճառել: Նույնը վերաբերում է նաև մեզ: Մենք չենք վաճառում Դե Խեային»,- BBC-ի փոխանցմամբ՝ ասել է Վան Գալը:
Ավելի վաղ բրիտանական մամուլը հաղորդել էր, որ «Ռեալն» առաջարկել է Դավիդ Դե Խեային 12 մլն ֆունտ` մրցաշրջանի ավարտից հետո` որպես ազատ գործակալ տեղափոխվելու համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը