
Կանադայի հյուսիսում ձյուն է տեղացել

Կանադայի արևմտյան Ալբերտա նահանգում երեկ անսպասելիորեն տեղացել է առաջին ձյունը, տեղեկացնում է TASS-ը: Ինչպես հայտնել են Ազգային հիդրոօթերևութաբանական ծառայությունից, ձյուն է տեղացել նաև Կալհարիի լեռնային հատվածներում:
«Ձյան տեսքով տեղումների պատճառը սառցե ճակատն է, լեռներում անգամ ցգացվում էր իսկապես ձմեռային եղանակ»,- հայտնել են գերատեսչությունից:
Օդի ջերմաստիճանը Ցելսիուսի 20 աստիճանից նվազել է կտրուկ մինչև 2-5 աստիճան, Կալհարիում տեղացել են անձրևներ:
Հիդրոօթերևութաբանները չեն բացառում, որ մոտակա օրերին ձյուն կարող է տեղալ նաև հարևան Սասկաչևան ու Մանիտոբու նահանգներում:
Հատկանշական է, որ անցած տարի առաջին ձյունը Ալբերտա նահանգում տեղացել էր նույնպես անսպասելիորեն՝ սեպտեմբերի առաջին տասնօրյակում: