Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների իրականացրած համատեղ վերահսկողության շնորհիվ մայրաքաղաքում հայտնաբերվել է ապօրինի շինարարության 7 դեպք:
«L’Equipe»-ը տեղեկացնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրվում է «Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսի ծառայություններով:
«Կրակի վրա ամեն ինչ անտանելի համեղ ա ստացվում: Քաղաքում սենց ախորժակով երևի ամբողջ տարի չենք կերել»:
78-ամյա կնոջ` Է. Ա.-ի մոտ կատարվել է ուսահոդի միաբևեռ էնդոպրոթեզավորում` բազուկոսկրի բազմաբեկոր, փակ կոտրվածքից հետո: Նա կլինիկա էր դիմել՝ գանգատվելով ձախ ուսահոդի սաստիկ ցավերից և շարժումների խիստ սահմանափակումից: Վնասվածքը ստացել էր վայր ընկնելու հետևանքով: Գործիքային և լաբորատոր հետազոտություններից հետո դրվել է ախտորոշում` ձախ բազուկոսկրի պրոքսիմալ (վերին/3-ականի) բազմաբեկոր, ներհոդային, ներհրված, փակ կոտրվածք՝ տեղաշարժով:
Սմբատ Գրիգորյանը 2007 թվականի հունվարի 31-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի ճանապարհին, խուլիգանական դրդումներով, փորձել է երկու և ավելի անձանց՝ Սերյոժա Գևորգյանին, Գառնիկ Սողոմոնյանին և Վահագն Հակոբյանին ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել:
Ճապոնիան Ադրբեջանին 900 հազար դոլարի (100 մլն իեն) դրամաշնորհ է հատկացրել գյուղատնտեսական ոլորտը զարգացնելու համար, հայտնում է Trend-ը:
Նիստի սկզբում, տեղեկացնելով, որ Ազգային վիճծառայությունը հրապարակել է երկրի տնտեսության աշխատանքի վեց ամսվա արդյունքները, վարչապետը խոսքը տվել է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին՝ ներկայացնելու դրանք:
Երբ մարդ է այցելում, 80-ամյա մի «պառավի» են «դեմ տալիս» ու տղամարդիկ հետևից նայում են, թե ինչո՞վ է վերջանալու. ոչ ոք դուրս չի գալիս, որ հանկարծ գրպանից գումար չհանի, կներեք, մենք ո՞ւմ օգնենք:
Հայաստանը ներկայացնող մասիսցի Արսեն Հարությունյանը եզրափակչում 10:3 հաշվով հաղթել է վրացի ըմբիշ Գիորգի Չախիձեին և 46 կգ քաշայինների պայքարում հռչակվել է Եվրոպայի չեմպիոն:
Օգոստոսի 6-9-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Հիրոսիմայի ատոմային ռմբակոծման հետևանքները Իրանի միջուկային ծրագրի համաձայնագրի ձեռքբերման անհրաժեշտության վկայություն են, հայտարարել է ԱՄՆ պետքարուղար Ջոն Քերին, հայտնում է Interfax-ը:
Բաց երկնքի քաղաքականությունն ազատ դաշտ է ստեղծում օդափոխադրողների համար, բայց այս պահին արդյունքը գոհացուցիչ չէ: Նման հայտարարություն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում արեց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը:
Զինծառայողը վիրավորվել է Բարեկամավան գյուղի դիրքերում: Նա հիվանդանոց է տեղափոխվել աջ ազդրի վերին երրորդականի շրջանի հրազենային միջանցիկ վերքով:
Օգոստոսի 6-ին, ժամը 01.00-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Վարդաղբյուր-Բավրա ավտոճանապարհին՝ Տաշիր գյուղի խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վարորդը, ով 1,5 տոննա պամիդոր էր տեղափոխում ռուս-բելառուսական սահմանով, տեղեկանալով Ռուսաստանում մթերքի հնարավոր ոչնչացման մասին, մեքենան փախցրել է հետ՝ դեպի Բելառուս, ասվում է ՌԴ ֆիտոսանիտարական ու անասնաբուժական դաշնային ծառայության հաղորդագրության մեջ:
«Մեր ժողովուրդը պետք է իմանա, որ ադրբեջանցի զինվորը չի պատկերացնում մեր երկիրը առանց Շուշիի, Լաչինի ու մյուս օկուպացված քաղաքների ու գյուղերի: Հենվելով միայն իր ուժի վրա՝ ադրբեջանցի զինվորը թշնամուն դուրս կշպրտի գրաված տարածքներից ու կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը: Ոչ ոք դրանում կասկած չպետք է ունենա»:
Ինչպես LifeNews-ին հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը, Օլեգ Բելովը, ով կասկածվում է իր 6 երեխաներին, կնոջն ու մորը սպանելու մեջ, 10 օր շարունակ բնակարանում գտնվել է իր փոքրիկների ու հղի կնոջ մասնատված մարմինների հետ:
ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար Գաբրիել Ղազարյանն ընդունում է իր մեղքը և տեղին է համարում այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախատինքը, որ` չնայած իր հանձնարարականներին, նախարարները հրապարակում են ՀՀ դեսպանների հետ իրենց հանդիպումների մասին:
«Շատ դրական մարդ էր, բոլորին շատ հարգում էր, կիրթ էր, քաղցրալեզու, միշտ բարի խորհուրդներ էր տալիս: Ոնց ասեմ՝ կյանքում էս բակում մեկի հավին քշա չէր ասել»:
«Եկեք լինենք ճշմարիտ՝ Կոնգրեսի կողմից գործարքը կասեցնելու դեպքում Միացյալ Նահանգների վարչակազմը, որը Իրանին թույլ չի՛ տալու միջուկային զենք ձեռք բերել, կունենա միայն մեկ ընտրություն՝ դա Միջին Արեւելքում նոր պատերազմն է»:
Այսօր կայացել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի երդմնակալության արարողությունը, հայտնում է լեհական TVN24 հեռուստաալիքը:
Գերմանիային արդարադատության նախարար Հեյկո Մաասը աշխատանքից ազատել է երկրի դատախազ Հարալդ Ռանգեին, որը մեղադրում էր կառավարությանը պետական դավաճանության մասին գործի հետաքննությանը միջամտելու մեջ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հարցին, արդյոք չի՞ պատրաստվում հրաժարական տալ, Ս.Խաչատրյանը պատասխանեց. «Հրաժարական, չեմ կարծում, երեխեք, չեմ ուրախացնի ձեզ»:
«Դավթաշեն» նորացված մասնաճյուղի բացումը մասնաճյուղային ցանցի զարգացման և կատարելագործման ծրագրի հերթական քայլն է»:
Թբիլիսիում երթուղային տաքսիների վարորդների մի մասը գործադուլ է հայտարարել: Վարորդները հավաքվել են «Թբիլիսյան միկրոավտոբուսի» շենքի մոտ, որտեղ, ըստ վարորդների տեղեկությունների, մոբիլիազացվել են նաև ոստիկանական ուժերը: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, հղում կատարելով իր քրդական աղբյուրներին, ԴԱԻՇ-ը օրեր առաջ Մոսուլում մահապատժի է ենթարկել 19 աղջկա, ովքեր հրաժարվել են սեռական հարաբերություններ ունենալ գրոհայինների հետ:
Դիակի զննությամբ հայտնաբերվել է դանակի շեղբ՝ մարմնի մեջ։ Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ տան իրերն ամբողջությամբ եղել են տակնուվրա արված, կահույքի դարակները՝ հանված, հագուստները՝ թափթփված։
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն իր ամառային հանգիստն այս օրերին վայելում է Հունաստանում: Ֆեյսբուքյան իր էջում գրեթե ամեն օր նա լողազգեստով լուսանկարներ է հրապարակում և գրառումներ կատարում, Համո Սահյանի բանաստեղծական տողեր ներկայացնում: Հատկապես բուռն քնարկումների առիթ է դարձել նրա լուսանկարներից մեկը, որը Նազենին անվանել է «Կատվային հանգիստ»:
Քիչ առաջ ՀՀ կառավարության շենք մտավ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
Հովհաննիսյանը նշեց, որ վերջերս մեծացել էր լուսաֆորի կարմիր լույսերի հետ կապված խախտումների թիվը, բայց դիմել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որպեսզի ՀՀ այդ օրենքը համապատասխանեցվի միջազգային կոնվենցիային