ԴԱԻՇ-ը 19 աղջկա է մահապատժի ենթարկել գրոհայինների հետ սեռական հարաբերություններից հրաժարվելու համար
Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, հղում կատարելով իր քրդական աղբյուրներին, ԴԱԻՇ-ը օրեր առաջ Մոսուլում մահապատժի է ենթարկել 19 աղջկա, ովքեր հրաժարվել են սեռական հարաբերություններ ունենալ գրոհայինների հետ:
Պարբերականը ներկայացնում է նաև օրեր առաջ ՄԱԿ-ի՝ կոնֆլիկտի գոտներում սեքսուալ բռնության կանխարգելման հատուկ ներկայացուցիչ Զայնաբ Բանգուրայի ներկայացրած տեղեկությունը, որը բացահայտում էր եզդի կանանց ու քրիստոնյա աղջիկների սարսափելի վիճակը ԴԱԻՇ-ի կողմից գրավված տարածքներում: Նշվում էր, որ աղջիկները «վաճառվում են ինչպես բենզինի տակառները», նրան պարտադրվում է սեռական հարաբերություն ունենալ 6 ևն ավելի գրոհայինների հետ:
Վերջինս բացառիկ տեղեկություններ էր հրապարակել ԴԱԻՇ-ի հրապարակած փաստաթղթից, որտեղ նկարագրվում էր ստրկության վաճառվող կանանց ու երեխաների գնահատման կարգը:
ԴԱԻՇ-ի փաստաթղթում նշվում էր, որ 1-9 տարեկան աղջիկներն ու տղաները արժեն մոտավորապես 165 դոլար: Մինչև 20 տարեկան աղջիկների գինը 124 դոլարի սահմաններում է, իսկ այդ տարիքից հետո գինը ընկնում է, գրում է Bloomberg-ը: Ինչպես պատմել է Զայնաբ Բանգուրան, սկզբում իրենց համար ստրուկներ են ընտրում ԴԱԻՇ-ի ղեկավարները, իսկ հետո գերիների մի մասին վաճառում են Մերձավոր արևելքի հարուստ հաճախորդներին:
The Daily Mail-ը նշում է, որ ենթադրաբար, այդ կանայք կարող էին եզդի լինել, ում հարյուրներով պատանդ է վերցրել ԴԱԻՇ-ը, սակայն այդ մասին տեղեկությունները դեռ չի հաստատվել: Պատանդ վերցված կանանց գրոհայինները ստիպում են ամուսնանալ գրոհայինների հետ կամ սեքսուալ ծառայություններ մատուցել:
Աղջիկներին մահապատժի են ենթարկել «սեքսուալ ջիհադից» հրաժարվելու համար, Iraqi News-ի հետ զրույցում ասել է Քրդական դեմոկրատական կուսակցության խոսնակը: