Բաժիններ՝

Իմ Անիին սպանել են, բացեք դուռը. ինչ է կանխազգացել էքստրասենսի մայրը. 1in.am

«Վեցերորդ զգայարան» հաղորդաշարի սպանված էքստրասենս Անի Մաջնունյանի հարևանները շոկի մեջ էին և դժվարանում էին գտնել որևէ տրամաբանական վարկած, ինչը կարող էր դառնալ սպանության պատճառ:

53-ամյա Անիի հարևանները «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում միայն դրական էին արտահայտվում նրա մասին:

«Շատ դրական մարդ էր, բոլորին շատ հարգում էր, կիրթ էր, քաղցրալեզու, միշտ բարի խորհուրդներ էր տալիս: Ոնց ասեմ՝ կյանքում էս բակում մեկի հավին քշա չէր ասել»,- կայքի  հետ զրույցում պատմել է նույն հարկի բնակչուհի տիկին Ջուլիետան:

Նա դեպքի մասին ոչինչ չէր լսել, ոչ էլ աղմուկ էր լսել, ու որևէ արտառոց բան չէին նկատել նախորդ օրերին: Միայն փրկարարների ու ոստիկանության բազմությունից էր հասկացել, թե ինչ է կատարվել:

9-րդ հարկի բնակչուհի տիկին Սվետան պատմեց, որ առաջինը Անիի մայրն է եկել Աշտարակից: Շատ անհանգիստ տոնով հարևաններին դժգոհել է, թե Անիին զանգում է՝ չի պատասխանում, և պնդել է, որ Անին տանն է, ու հարևաններին խնդրել է դուռը բացել:

«Շատ անհանգիստ էր մայրը: Ասում էր՝ դուռը բացեք, իմ Անին ներսում է, իմ Անիին սպանել են»,- պատմեց տիկին Սվետան: Երբ մայրը շատ է համառել, փրկարարներ են եկել ու ոստիկանության համաձայնությամբ բացել են դուռը. պարզվել է, որ մայրը իրավացի էր:

Հարևանուհիները պատմեցին, որ Անին 15-րդ թաղամասի «Բանկի շենքում» միայնակ էր բնակվում: Նրա ծեր մայրը միայնակ բնակվում է Աշտարակում, իսկ եղբայրը Ռուսաստանում է:

 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս