Բաժիններ՝

Թբիլիսիում երթուղային տաքսիների վարորդները գործադուլ են հայտարարել

Թբիլիսիում երթուղային տաքսիների վարորդների մի մասը գործադուլ է հայտարարել: Վարորդները հավաքվել են «Թբիլիսյան միկրոավտոբուսի» շենքի մոտ, որտեղ, ըստ վարորդների տեղեկությունների, մոբիլիազացվել են նաև ոստիկանական ուժերը: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

«Թբիլիսյան միկրոավտոբուսի» ներկայացուցիչները, ենթադրաբար, պատրաստ են երկխոսություն սկսել վարորդների հետ, ու այսօր ակնկալվում է վարորդների հետ հանդիպում: Դրանից հետո կորոշվի՝ արդյոք կշարունակե՞ն վարորդները իրենց գործադուլը, թե՞ ոչ:

Վարորդները պահանջում են «Թբիլիսյան միկրոավտոբուսից» նվազեցնել իրենց ամենօրյա վճարները:
Այսօր աշխատանքի դուրս չեն եկել նաև Դիդի Դիգոմիի, Գլդանի, Վազիսունանիի երթուղային տաքսիները:

Նրանց միացել են նաև այլ երթուղային գծերի վարորդները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31