
Ուգո Լյորիսը՝ Դավիդ դե Խեայի փոխարեն

«L’Equipe»-ը տեղեկացնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրվում է «Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսի ծառայություններով:
Աղբյուրը հավաստիացնում է, որ ակումբը շատ շահավետ առաջարկ կանի «Տոտենհեմին» միայն այն դեպքում, երբ կայանա Դավիդ դե Խեայի տեղափոխությունը «Ռեալ Մադրիդ»:
Իսկ բրիտանական մամուլն էլ նշում է, որ անկախ Դե խեայի տեղափոխությունից՝ մեկ շաբաթվա ընթացքում Լյորիսը կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ» :
Սիրարփի Աղաբաբյան