Բաժիններ՝

Գերմանիայի գլխավոր դատախազը սկանդալի ֆոնին հեռացվել է աշխատանքից

Գերմանիային արդարադատության նախարար Հեյկո Մաասը աշխատանքից ազատել է երկրի դատախազ Հարալդ Ռանգեին, որը մեղադրում էր կառավարությանը պետական դավաճանության մասին գործի հետաքննությանը միջամտելու մեջ: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ինչպես հայտարարել է Մաասը, Ռանգեի նկատմամբ վստահությունը ամբողջությամբ ի չիք է դարձել: Նրա խոսքով՝ երկրի գլխավոր դատախազի ձեռնարկած քայլերը անընդունելի են ու ստեղծում են հասարակության շրջանում տեղի ունեցող իրադարձությունների մասին սխալ պատկերացում:

Անցած շաբաթ Ռանգեն հրամայել էր հետաքննություն սկսել Netzpolitik.org կայքի լրագրողների նկատմամբ՝ կապված պետական գաղտնիքի հրապարակման ու պետական գաղտնիքի հրապարակման կասկածանքով:
Հ

ետաքննությունը կասեցվել էր, իսկ Ռանգեն հայտարարել էր, թե իրեն հարկավոր են անկախ փորձագետների կարծիքները այն մասին՝ կարելի՞ է արդյոք համարել Netzpolitik.org-ում սկանդալային նյութը պետական գաղտնիքի հրապարակում:

Ռանգեի խոսքով՝ գլխավոր դատախազությունը անմիջականորեն է ստացել գործին ընթացք չտալու հրաման: Նախօրեին գլխավոր դատախազը մեղադրել էր կառավարությանը նրանում, որ վերջինս գործողություններով խախտել է անկախ դատական համակարգի սկզբունքը:

Ավելի վաղ Netzpolitik.org-ը հրապարակել էր գաղտնի նյութեր, որոնք վկայում էին Սահմանադրության պահպանության դաշնային ծառայության (BFV, գերմանական հակահետախուզություն) պլանների՝ համացանցում վերահսկողությունը ընդլայնելու մասին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31