
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 7-8-ին աստիճանաբար կնվազի

Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 6-9-ին առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավային` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 7-8-ին աստիճանաբար կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 7-8 աստիճանով:
Երևանում`
Օգոստոսի 6-9-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Երևանի օգոստոսի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 40.30C (1976 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 12.80C (1978 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 26.10C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն