Բաժիններ՝

Հասունացել է վճռական պահը, ժողովրդի համբերությունը սպառվել է. Զաքիր Հասանով

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր ստուգայց է կատարել առաջնագծում տեղակայված զորամասերից մեկում, հայտնում է Vesti.Az-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:

Հանդիպումների ժամանակ Զաքիր Հասանովը հայտարարել է, որ նման կարգի պարբերական ստուգայցերը իրականացվում են երկրի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով:

«Այսօր Ադրբեջանն իր տնտեսական զարգացմամբ, ժողովրդագրական վիճակով, զինվորական պոտենցյալով ու մի շարք չափանիշներով անհամեմատելիորեն գերազանցում է Հայաստանին»,-հայտարարել է վերջինս:

«Մեր ժողովուրդը պետք է իմանա, որ ադրբեջանցի զինվորը չի պատկերացնում մեր երկիրը առանց Շուշիի, Լաչինի ու մյուս օկուպացված քաղաքների ու գյուղերի: Հենվելով միայն իր ուժի վրա՝ ադրբեջանցի զինվորը թշնամուն դուրս կշպրտի գրաված տարածքներից ու կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը: Ոչ ոք դրանում կասկած չպետք է ունենա»,- հայտարարել է Հասանովը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի բանակը պատրաստ է վերականգնել երկրի «տարածքային ամբողջականությունը»: Նրա խոսքով՝ հասունացել է վճռական պահը, և ժողովուրդը, ում «համբերությունը սպառվել է, պահանջում է ազատագրել ադրբեջանական տարածքները»։

28c713148f08baf13a282be24da9678c

1a3ffa521b623bf65c7f4b443e131652

6c2ec5a6537964a08863d38b1bbf7f7c

8bc9d88f2f37bfd7e0446250e81a6e78

54bf3b0e46d7ba9aac7c33f5ac383ed1

aa21f9232bab2e3453af458e31be27c7

bb881df6ae33834e1a22c7dbea4dfff2

cfbc9647b0053f3a438a1971b858fb2e

dff9abe8c857a3d21b37b2167c6fd14b

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս