Բաժիններ՝

Կայացել է Լեհաստանի նոր նախագահ Անջեյ Դուդայի երդմնակալության արարողությունը

Այսօր կայացել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի երդմնակալության արարողությունը, հայտնում է լեհական TVN24 հեռուստաալիքը:

Դուդան առաջադրվել էր «Իրավունք և արդարություն» կուսակցությունից, նա հաղթանակել էր մայիսի 24-ին կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում:

Նա հավաքել էր ձայների 51,55%-ը այն ժամանակ, երբ նրա մրցակիցը՝ երկրի նախկին նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին ստացել էր ընտրողների ձայների 48,45%-ը:
Ընտրողների մասնակցությունը կազմել է 55,5%:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս