Ռուսաստանում իր 6 երեխաներին ու հղի կնոջը սպանած չարագործը 10 օր ապրել է նրանց մասնատված դիերի հետ
Ինչպես LifeNews-ին հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը, Օլեգ Բելովը, ով կասկածվում է իր 6 երեխաներին, կնոջն ու մորը սպանելու մեջ, 10 օր շարունակ բնակարանում գտնվել է իր փոքրիկների ու հղի կնոջ մասնատված մարմինների հետ:
Տեղեկությունների համաձայն՝ տղամարդը միայն օգոստոսի 3-ին է ուղևորվել Գորոխովեց քաղաք, որտեղ գտնվել է նրա մոր հողամասը: Ենթադաբար, նա հենց նույն օրն էլ հաշվեհարդար է տեսել մոր հետ: «Կնոջ մարմնի վրա հայտնաբերվել է դանակի 15 հարված կրծքավանդակի ու որովայնի շրջանում»,- հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Զինաիդա Բելովայի մարմինը մասնատված չի եղել:
Հիշեցնենք, որ Նիժնի Նովգորոդի բնակիչ Օլեգ Բելովի կողմից իր ընտանիքի նկատմամբ հաշվեհարդարի մասին հայտնի էր դարձել օգոստոսի 4-ին:
Նրա երեխաները հունիսի 25-ից դադարել էին գնալ մանկապարտեզ, ու մանկապատեզի աշխատակիցները դիմել էին իրավապահ մարմիններին: Ոստիկանները երեկ տանը հայտնաբերել էին 6 երեխաների ու նրանց մոր մասնատված մարմինները:
Մարմինները փաթաթված էին եղել պոլիէթիլենային պարկերում:
Ոստիկանությունը տղամարդուն ձերբակալել է երեկ Կովրով քաղաքում: Վերջինս դանակով զինված էր եղել, ու ոստիկանները կիրառել էին իրենց մոտ գտնվող տաբելային զենքը, ինչի հետևանքով նա որովայնի շրջանում վնասվածք էր ստացել ու տեղափոխվել հիվանդանոց:
Տղամարդը հաշվառված տառապում է շիզոֆրենիայով։