![](/banners/BeFunky-design.jpg)
Վթար՝ Վարդաղբյուր-Բավրա ավտոճանապարհին
![](https://168.am/wp-content/uploads/2015/06/vtar-51.jpg)
Օգոստոսի 6-ին, ժամը 01.00-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Վարդաղբյուր-Բավրա ավտոճանապարհին՝ Տաշիր գյուղի խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԿամԱԶ 5410» մակնիշի 373 VU 39 պ/հ (վարորդ` 1952 թ. ծնված Ս. Ս.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել վառելիքի արտահոսքը: